ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շմայսը՝ Առաքել Մովսիսյանը, զանգահարել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին, հայհոյել ու սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։ Պատճառն այն էր, որ երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը «Երկիր ծիրանիի» կանանց ու ՀՀԿ-ական տղամարդկանց միջև եղած ծեծկռտուքից հետո իր ելույթում խոսել է նաև Շմայսի մասին․ «Նույն Առաքել Մովսիսյանի մակարդակի հավաքածուն այնտեղ գերակշռում է, բնական է, որ միգուցե իրենց համար կնոջը հարվածելն ավելի հեշտ է, իրենց համար տարբերություն չկա»։
Զանգի մասին ԱԺ ամբիոնից հայտարարել ու դեպքին գնահատական է տվել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: