▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում էր. Արմեն Մարտիրոսյան

Իմ նկատմամբ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում էր. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով օրերս ազատ արձակվեց՝ ՊՊԾ գնդում «Սասնա ծռերի» իրականացրած գործողությունների ընթացքում կալանավորվելուց հետո:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հարուցված քրեական գործն ապօրինի է եւ քաղաքական հաշվեհարդարի բնույթ է կրում: «Ես շնորհակալ եմ բոլոր այն անձանց, պատգամավորներին եւ հասարակական գործիչներին, որոնք պայքարում են ոչ միայն իմ, այլ նաեւ այլ քաղբանտարկյալների ազատության համար: Հատկապես ուզում եմ առանձնացնել իմ շատ լավ ընկեր Լյովա Խաչատրյանին, որը կազմակերպեց ստորագրահավաքը: Չեմ կարող շնորհակալություն չհայտնել իմ կուսակից ընկերներին, մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանին»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա եւս մեկ անգամ հաստատեց, որ  իրենց պայքարը բացառապես քաղաքական է, այդպես էլ շարունակվում է:  «Ցանկացած իրավիճակ հանգուցալուծվում է բացառապես քաղաքական որոշումների օգտին: Ինձ համար նախկինի պես իշխանափոխության լավագույն միջոցը քաղաքացիական անհնազանդությունն է: Իշխանությունը պետք է հասկանա, որ ժողովուրդը կարող է ցանկացած պահի տապալել իրեն»,- ընդգծել է ընդդիմադիրը՝ հավելելով, որ չի հրաժարվում քաղաքական պայքարից:

Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Հայաստանի Վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանին :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին