▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմ քայլի» պատգամավորն Արայիկ Հարությունյանին հիշեցնում է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին

Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանին հիշեցրել է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին:

Նա, մասնավորապես, գրել է.

«Արայիկ Հարությունյանի ասուլիսները լսում եմ մտքերի մեջ եմ ընկնում. կարող է հիշողությունս փայլատակել է ու ամեն ինչ լավ եմ հիշում ` մասնավորապես 2016 թ. ցորենի արտերի համար ծեծվող զինվորներին, ՀԵԿ երը, հիմնադրամի փողերը...
Էդքան գնացի Արցախ չֆայմեցի են մնացածն էլ ինձանով անեի (թե բան թողել է), այսօր համարժեք մրցակից կունենար»:

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում որոշվել է, որ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու 2020 թվականի գարնանը տեղի ունենալիք ընտրություններում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին