▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իմացել եմ, որ նույնիսկ Անտարկտիդայում կան հայեր». Ալեքսանդր Պետրակով

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Կոսովոյի դեմ ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Ես Օգնյեն Չանչարևիչին հարցրել եմ Կոսովոյի մասին, նա ասաց, որ նրանք 800 հազար բնակիչ են, բոլորը ծնվել են արտերկրում ու միայն այդ երկրի քաղաքացի են։ Բոլորը խաղում են բարձրակարգ ակումբներում։ Մուրիքին «Մալյորկայում» է խաղում, ֆուտբոլիստներ կան Իսպանիայում խաղացող, դարպասապահը անգլիական «Բարնլիում» է խաղում։

Պաշտպանները լավ բարձրահասակ են, գլխով լավ են խաղում։ Կոսովոն բալկանյան ամուր ու անկոտրում թիմ է։ Ցանկալի կլիներ դրական արդյունքի հասնել։

Անկեղծ ասած ցանկալի չէ այդ աշխարհամասից (Լատինական Ամերիկա) ֆուտբոլիստներ հրավիրել, հատկապես դարպասապահ։ Ժամային գոտիների ադապտացիայի խնդիր կա։ Արթուր Կոնեղլյանին Լատինական Ամերիկայում ՀՖՖ դեսպան Մարկոս Պիզզելին հանդիպել է։ Ամբողջ աշխարհում կան հայեր, նույնիսկ իմացել եմ, որ Անտարկտիդայում ևս կան»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաղը՝ 20։00-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կոսովոյի ընտրանուն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին