Երկու օր է՝ փորձում եմ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված մեր գործընկեր իմքայլականներից որևէ բովանդակալից բանավեճ, դիսկուրս, քննարկում, հակափաստարկ կամ գոնե տեսակետ գտնեմ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

«Երկու օր է՝ փորձում եմ վերջին օրերի իրադարձությունների հետ կապված մեր գործընկեր իմքայլականներից որևէ բովանդակալից բանավեճ, դիսկուրս, քննարկում, հակափաստարկ կամ գոնե տեսակետ գտնեմ։ Բայց, ավաղ, մեր գործընկերները միայն ցածրորակ ու 5-րդ դասարանի բալիկի մակարդակի նկարներ են տարածում, թևավոր խոսքեր գրում ու մեկնաբանություններ տալիս։ Ցավում եմ, ընկերներ, ցավում, որ Դուք դեռ այդ տարիքից չեք մեծացել։ Չնայած եթե հիշենք, որ Ձեր ցուցակը հարցազրույց անցնելով է լրացվել, այլ բան երևի թե պետք էլ չէր ակնկալել։
Հուսով եմ՝ այդքան չենք սպասի, մինչև Դուք այդ տարիքից դուրս գաք և դառնաք ոչ թե քոմմենթ գրող կամ ցածրորակ հումոր անող, գոնե ինչ-որ չափով քաղաքականապես հասուն ֆիգուր
Գուցե՞ դուրս գաք մոնիտորային բարդույթից և շփվենք»,-նշել է նա:


