▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչ ասես՝ հարցնում են. լավ ա չեն հարցնում՝ ի՞նչ են հուշում աստղերը». Գևորգ Պետրոսյան

«Դատավորի թափուր տեղի համար թեկնածությունների հարցից շեղվել, սկսել են ուրիշ հարցեր տալ: Ինչ ասես՝ հարցնում են: Լավ ա չեն հարցնում՝ ի՞նչ են հուշում աստղերը, ասենք՝ երբ ա կնքվել քո մորքուրի մարդը...: Ի՞նչ կապ ունեն էս հարցերը Վճռաբեկ դատավորի թեկնածուների հետ: Իմ դիտողությունն այն էր, որ մի շեղվեք օրակարգից:

Սրանով նրանք միջամտում են արդարադատությանը: Էստեղ պատգամավորներ կան, որ իրանց վկայականները երեք օր կորցնեն՝ չեն հիշի ինչ են աշխատում»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի թեկնածուի հարցի քննարկման ընթացքում պատգամավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին ուղղված հարցերին, ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

 

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին