Վերջերս «Շտապ օգնության» մեքենաներից մեկով ճանապարվեցինք հիվանդանոց, շտապ դեպք էր, հիվանդը ցավերից գալարվում էր: Ուղիղ ճանապարհին մեքենան իրեն արդարացնում էր, բայց հենց հասանք մի փոքրիկ թեքության՝ սկսեց աստիճանաբար դանդաղել: Վարորդի հետ խոսելուց հետո պարզեցի, որ մեքենաները մի կերպ են այդ թեքությունները հաղթահարում և դա իհարկե անզնեն աչքով էլ էր տեսանելի՝ սովորական բեռնված երթուղային տաքսիները գալիս ու անարգել անցնում էին մեր կողքով, իսկ մեր մեքենան շարունակ դանդաղում էր: Սա առողջապահության նախարարության կարևորագույն խնդիրներից է: Ալյուրի հարստացման համար դոնորներ գտնվում են դրսերում, բայց կարևոր խնդիրներն անտեսվում են: Այս հարցով էլ դոնորներ գտեք ու մեքենաների հարցը լուծեք, որ մենք էլ տենանք ասենք ապրեք մարդիկ գործ են անում:
Հաջորդ խնդիրը թեքահարթակներն են: Հիվանդանոցներ կան (ծննդատներ, պոլիկլինիկաներ), որոնք թեքահարթակներ չունեն: Սա կարևոր խնդիր է: Մարդիկ, որոնք հիվանդ են կամ ցավեր ունեն, չեն կարողանում քայլել, նրանց պետք է պատգարակով բարձրացնել, թեքահարթակների բացակայությունը հանգեցնում է լրացուցիչ խնդիրների: Միջազգային դոնորներն իմ կարծիքով այս հարցն էլ կարող են լուծել: Ուղղակի առողջապահության նախարարությունը կարծես թե չի ցանկանում տեսնել այս խնդիրը ևս:
Նախարարությանն են ենթակա նաև բժիշկները: 19-րդ պոլիկլինիկայում բժշկի սխալի հետևանքով երեխան արյան վարակ է ստացել, այդ հարցը բարձրաձայնվեց, խոսվեց, բայց նախարարության կողմից կարծես պատշաճ ուշադրության չի արժանանում: Հետո էլ այս գերատեսչությունն ասում է, որ պետք է քաղաքացին վստահի ու կապ պահի մեզ հետ: Ահա վառ օրինակ՝ հանրային դաշտում քննարկվեց այդ հարցը, բայց այն քննարկվեց միայն քաղաքացիների կողմից:

Էդգար Սասունցի Խաչատրյան