▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ չի անում Էներգետիկայի նախարարությունը, որ պետք է անի

 

Ամիսներն անցնում են, մարդիկ դարձել են գործազուրկ, իսկ Էներգետիկայի նախարարությունը միայն խոստումներ է տալիս Նաիրիտի աշխատակիցներին: Ի՞նչ է ստացվում.
քիմիական հսկայի աշխատակիցները խոստումներո՞վ պետք է տուն պահեն, թե՞ գնան իրենք էլ խոստում տան իրենց տներում ու աստիճանաբար քաղաքական գործիչ դառնան: Սկզբում էր պետք հետևողական լինել այդ գործարանին, ահա և արդյունքը:
Էներգետիկայի նախարարությունը այդպես էլ չի կողմնորոշվում գազի գնի հարցում: Մի օր այն բարձր է, հաջորդ օրը՝ պարզվում է եղել է ավելի բարձր չենք իմացել՝ պարտք ենք կուտակել, իսկ հաջորդ օրն էլ պարզվում է, որ կարող է էլի թանկանալ և այդպես շարունակ: Փոխանակ հրաժարվեն դոլարային առևտրից՝ հիմնավորելով, որ դա բխում է նաև ռուսական շահից, մեր նախարարությունը դեռ դոլարով է գնում գազը: Պետք է անցում կատարել ռուբլուն ու այդ պարագայում համեմատաբար ստաբիլ գին կլինի սահմանին և ավելի մատչելի գազ կունենանք, թե չէ սենց քնել զարթնելուց գնի տատանում ենք ունենում:
Ի՞նչ է կատարվում էլեկտրաէներգիայի ոլորտում՝ անգամ պատկերացնելն է դժվար: Հոսանքի կորստից սկսած մինչև գների տատանում: Ցավալին այն է, որ այդ տատանումը միայն վեր է բարձրացնում լույսի գինը: Աշխարհը մտածում են այլընտրանքային էներգետիկայի մասին, իսկ մեր նախարարությունում, աչքիս, այլընտրանքային էներգետիկայի որևէ օրինակ էլ չգիտեն: Այս նախարարությունն ստեղծված է ամեն ինչ ստաբիլացնելու համար, բայց ոնց նայում եմ՝ ստաբիլ վատացնում են, ամեն ինչ քաոսի մեջ է: Ժողովուրդ, Էնշտեյնն ասում էր, որ լույսի արագությունը չփոփոխվող է։ Գոնե էդ գիտնականից քաշվեք ու մի բան կարգավորեք:

Ամիսներն անցնում են, մարդիկ դարձել են գործազուրկ, իսկ Էներգետիկայի նախարարությունը միայն խոստումներ է տալիս Նաիրիտի աշխատակիցներին: Ի՞նչ է ստացվում. քիմիական հսկայի աշխատակիցները խոստումներո՞վ պետք է տուն պահեն, թե՞ գնան իրենք էլ խոստում տան իրենց տներում ու աստիճանաբար քաղաքական գործիչ դառնան: Սկզբում էր պետք հետևողական լինել այդ գործարանին, ահա և արդյունքը:
Էներգետիկայի նախարարությունը այդպես էլ չի կողմնորոշվում գազի գնի հարցում: Մի օր այն բարձր է, հաջորդ օրը՝ պարզվում է եղել է ավելի բարձր չենք իմացել՝ պարտք ենք կուտակել, իսկ հաջորդ օրն էլ պարզվում է, որ կարող է էլի թանկանալ և այդպես շարունակ:

Փոխանակ հրաժարվեն դոլարային առևտրից՝ հիմնավորելով, որ դա բխում է նաև ռուսական շահից, մեր նախարարությունը դեռ դոլարով է գնում գազը: Պետք է անցում կատարել ռուբլուն ու այդ պարագայում համեմատաբար ստաբիլ գին կլինի սահմանին և ավելի մատչելի գազ կունենանք, թե չէ սենց քնել զարթնելուց գնի տատանում ենք ունենում:
Ի՞նչ է կատարվում էլեկտրաէներգիայի ոլորտում՝ անգամ պատկերացնելն է դժվար: Հոսանքի կորստից սկսած մինչև գների տատանում: Ցավալին այն է, որ այդ տատանումը միայն վեր է բարձրացնում լույսի գինը: Աշխարհը մտածում են այլընտրանքային էներգետիկայի մասին, իսկ մեր նախարարությունում, աչքիս, այլընտրանքային էներգետիկայի որևէ օրինակ էլ չգիտեն: Այս նախարարությունն ստեղծված է ամեն ինչ ստաբիլացնելու համար, բայց ոնց նայում եմ՝ ստաբիլ վատացնում են, ամեն ինչ քաոսի մեջ է: Ժողովուրդ, Էնշտեյնն ասում էր, որ լույսի արագությունը չփոփոխվող է։ Գոնե էդ գիտնականից քաշվեք ու մի բան կարգավորեք:

Էդգար Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին