«Եթե լուրջ փոփոխություններ լինեն ու ունենանք նոր վարչապետ՝ կարող ենք խուսափել լայնամասշտաբ պատերազմից, որովհետև բանակցային գործընթացն ուղղակի փակուղի է մտել»,-նման կարծիք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ հույս հայտնելով, որ Սերժ Սարգսյանը ի խոսքի տերը կլինի և չի դառնա վարչապետ:
«Ի վերջո հո չի՞ ցանկանում Հայաստանը կործանել, ես չեմ հավատում: Իրենց տվյալներով 350.00 մարդ արդեն լքել է Հայաստանը, ի՞նչ է, մնա որ իր ու ՀՀԿ երիտասարդների խաթր մի 300.000 հոգի էլ դուրս գա՞ն: Հայ ժողովուրդը դիմանալու ուժ չունի: Կարտագաղթեն ու Ալիևի հայտարարությունը՝ զհոլ-դուռնայով Հայաստան մտնելը կիրականանա: Ի՞նչ է, հայ ազգին պետք է դնենք զոհասեղանին, որ Սերժ Սարգսյանը մի հատ էլ կառավարի՞: Չէ՞ որ, ինչ արել է՝ ի վնաս հայ ժողովրդի է արել: Եթե մեկը կգա ու կասի՝ ո՞նց թե, այս մարդը այս գործերն է արել, ես ներողություն կխնդրեմ: Ինչ ասել է՝ սուտ է դուրս եկել: Հիմա էլ որոշել է՝ ՀՀԿ երիտասարդությանը առաջ քաշել: Դրանց բաներ է սովորեցնում, որ հետո պաշտոններ տա ու մնա սև շենքում: Այդպես չի լինում, Բրեժնևի պես տղեն տեսա՞ք ինչ եղավ»:
Անդրադառնալով Արցախյան պատերազմի հերոսներին դատապարտելուն՝ Գուրգեն Եղիազարյանը նկատեց.
«Սամվել Բաբայանը ազգիս հերոսներից մեկն է, ով հիմա բանտում է: Ադրբեջանցիները զորավարժություններ են անում, խոսում են Երևանի մասին, գյուրզան Նախիջևանում կուտակվել է, իսկ հերոսը բանտում է: Սա է մեր իրականությունը: Ժիրայր Սեֆիլյանի հետ էլ կատարվեց այն, ինչ ամեն օր կատարվում է բոլորիս հետ: Սեֆիլյանին ուժ ու կորով եմ ցանկանում, որ դիմանա, սա երկար չի շարունակվի: Հերոսները պետք է բանտից դուրս գան»:
Անի Կարապետյան
Մանրամասները՝ տեսանյութում