▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ են ասում մեզ դիմացինի ժեստերը

        «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնը, կանանց միամսյակի կապակցությամբ կազմակերպել էր  սեմինար-թրեյնինգների շարք հատուկ կանանց և աղջիկների համար: 

        Մարտի 20-ին՝  տեղի ունեցավ հանդիպումների շարքից երկրորդը՝ «Մարմնի լեզուն որպես անձի բացահայտման միջոց» թեմայի շրջանակներում։

        Բացման խոսքով հանդես եկավ «Հարմոնիա» հոգեբանության հանրային զարգացման կենտրոնի տնօրեն և օրվա բանախոս Աշխեն Մկոյանը։ Նա նախ ողջունեց, ապա նաև շնորհավորեց մասնակիցներին կանանց միամսյակի կապակցությամբ․

     -Ուզում եմ միանալ բոլոր շնորհավորանքներին ու մաղթանքներին, որ այս ընթացքում ստացել եք և ինքս էլ ցանկանալ Ձեզ ներդաշնակություն։ Միշտ եղեք ներդաշնակ,աչքերի փայլը երբեք չկորցնենք և կյանքին միշտ սիրահարված եղեք, -ասաց Աշխենը։

       Այնուհետև նա ներկայացրեց օրվա թեման և ընտրությունը կարևորեց նրանով, որ ոչ միայն աղջիկների, այլ բոլորի համար շատ կարևոր է մարմնից ստացված ինֆորմացիան, քանի որ մեր մարմինը խոսում է մեզանից առաջ։

       Սեմինարի ընթացքում մասնակիցները ծանոթացան , թե  ինչպե՞ս է ուղեղը ստիպում մարդկանց որոշակի ժեստեր անել, երկրորդ ի՞նչ է <<ասում>> մեր մարմինը և որն է մեր մարմնի ամենաազնիվ մասը, և վերջում թե ինչպե՞ս կարող են մասնակիցները ժեստերի միջոցով ճանաչել մարդկանց։

       Քննարկումների միջոցով մասնակիցները առանձնացրին ժեստեր, որոնց առօրյաում նրանք շատ են հանդիպում։ Այնուհետև ծանոթացան ուղեղի տեսակներից մեկին ՝ «Լիմբիական» կոչվող տեսակին, որը պատասխանատու է մարդկանց մարմնի շարժումների համար։

      Հանդիպումը մասնակիցների համար հետաքրքիր էր և արդյունավետ։ Ըստ Սոնայի օրվա թեման շատ կարևոր և արդիական է այսօր․

    -Շատ կարևոր է դիմացինի հետ շփվելիս հասկանալ նրա ժեստերից, թե ի՞նչ է մտածում քո մասին, արդյո՞ք նրան հաճելի է շփվել քեզ հետ կամ անկեղծ է խոսում նա տվյալ պահին թե ոչ, - ասում է Սոնա Պապիկյանը և ավելացնում, որ ձեռք բերած գիտելիքները այսուհետ կօգտագործի և ուշադիր կլինի դիմացինի ժեստերի միջոցով նրա անկեղծ կարծիքը հասկանալու համար։

     Ըատ Աշխեն Մկոյանի հանդիպումը բավականին հետաքրքրիր անցավ, քանի որ մասնակիցները շատ ակտիվ էին, հետաքրքրված էին  թեմայով և հանդիպումից կարևոր  ու ոչ կարծրատիպային ինֆորմացիա ձեռք բերեցին։

 

                                                                                                     Հեղինակ`           Անուշիկ Ստամբոլցյան      

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին