▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ երազանք է պահել Շուշաննա Թովմասյանը` ծննդյան տորթի մոմերը փչելիս

Երեկ իր ծննդյան 23-ամյակն է նշել  դերասանուհի Շուշաննա Թովմասյանը: Այս առիթով դերասանուհին լուսանկարներ է տեղադրել իր միկրոբլոգում՝ մակագրելով.

«Անհասկանալի է կյանքը իր դրսևորումներով… Մարդիկ ծնվում և մահանում են միևնույն ժամանակ: Այսօր իմ սիրտը ցավում էր Փարիզում հարյուրավոր անմեղ զոհերի համար, բայց միևնույն ժամանակ իմ ծննդյան օրն էր, որը ուղեկցվում էր բազմաթիվ անակնկալներով, հաճելի մաղթանքներով և ուրախ պահերով: Իմ տորթի մոմերը փչելիս միակ ցանկությունս աշխարհին խաղաղություն էր, որ այլևս ոչ մի անմեղ զոհ չլինի և մենք ապրենք խաղաղ ու երջանիկ: Անչափ շնորհակալ եմ»: 

12219405_1033368110036459_124609855337443874_n

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին