▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ երեկույթների են մասնակցել Աննա Հակոբյանն ու Լիլիթ Մակունցը, ինչ գիտի Մակունցը Հակոբյանի մասին

Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիրներ ունի այն կանանց հետ, ովքեր իրեն շրջապատում են:

Կարդում ենք TOGARMA տելեգրամյան ալիքում:

«Մենք Հայաստանում իշխող խմբակցությունից տեղեկություններ ենք ստանում այն մանրամասնությունների մասին, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում Մակունցի նշանակմանը:

Պարզվում է, որ խոսքը վերաբերում է շանտաժին՝ հենց Լիլիթ Մակունցի կողմից:

Բանն այն է, որ տիկին Մակունցը շատ է տխրել (հիստերիայի մեջ է ընկել) այն իրավիճակի պատճառով, որը ստեղծվել է «Իմ քայլի» պատգամավորների շուրջ»,-գրում է ալիքը:

Նշվում է, որ բացի դրանից, Մակունցը միշտ ցանկացել է մեկնել ԱՄՆ:

«Վերոնշյալով պայմանավորված՝ տիկին Մակունցը նրբորեն ակնարկել է Փաշինյանին իր ցանկությունների մասին, ինչպես նաև այն կոմպրոմատների մասին, որոնք ունի Աննա Հակոբյանի վերաբերյալ:

Լիլիթ Մակունցն ու Աննա Հակոբյանը վաղուց են ընկերություն անում: Հենց Հակոբյանն է ժամանակին Մակունցի թեկնածությունն առաջարկել իր ամուսնու անգլերենի ուսուցչի հարցում: Բացի ընկերությունից, նրանց կապում են մեծ քանակությամբ տարբեր բնույթի երեկույթները»:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին