a1plus.am-ը գրում է.«Բարգավաճ Հայաստան»-ից հեռացած պատգամավոր Արագած Ախոյանն առ այսօր չի ծանոթացել սահմանադրական փոփոխությունների փաթեթին. «Իմ կարծիքը ավելի ուշ ձեզ կհայտնեմ»։
Պատգամավորն անձամբ մի քանի անգամ շփվել է Սերժ Սարգսյանի հետ։ Շատ հանդուրժող մարդ է մասնավորապես իրեն որակումներ տվող ընդդիմադիրների հանդեպ. «Էնքան հանդուրժող են իշխանությունները, որ նման, ասենք, արտահայտությունների կամ նկարների համար հարեւան երկրում, հաստատ համոզված եղեք, որ կաքսորեին»։
Պարոն Ախոյանը համոզված է՝ մենք պետք է հարգենք Սերժ Սարգսյանին, անկախ նրանից, լեգիտիմ է այդ մարդը, թե՝ ոչ. «Արդեն քանի տարի է պաշտոնավարում նախագան, էսօր խոսել՝ լեգիտիմության մասին, լեգիտիմ է, թե՝ ոչ, ավելորդ եմ համարում»։
Արագած Ախոյանին մեր երկրի ժողովրդավարության մակարդակը շատ է գոհացնում։ Նույնիսկ Հանրապետական կուսակցությունում է տիրում այդ ժողովրդավարությունը, այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Սակայն փաստ է, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը նա կայացրել է միանձնյա, քանի որ իր բառերով մեկ գիշերում չէր կարող բոլորի կարծիքը հարցնել. «Ի՞նչ գիտեք՝ ի՞նչ սիտուացիա ա եղել, ինչ գիտեք ինչ, ասենք, անվտանգության խնդիր ա եղել երկրի գլխին կախված»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
«Բարգավաճ Հայաստան»-ից հեռացած պատգամավոր Արագած Ախոյանն առ այսօր չի ծանոթացել սահմանադրական փոփոխությունների փաթեթին. «Իմ կարծիքը ավելի ուշ ձեզ կհայտնեմ»։
Պատգամավորն անձամբ մի քանի անգամ շփվել է Սերժ Սարգսյանի հետ։ Շատ հանդուրժող մարդ է մասնավորապես իրեն որակումներ տվող ընդդիմադիրների հանդեպ. «Էնքան հանդուրժող են իշխանությունները, որ նման, ասենք, արտահայտությունների կամ նկարների համար հարեւան երկրում, հաստատ համոզված եղեք, որ կաքսորեին»։
Պարոն Ախոյանը համոզված է՝ մենք պետք է հարգենք Սերժ Սարգսյանին, անկախ նրանից, լեգիտիմ է այդ մարդը, թե՝ ոչ. «Արդեն քանի տարի է պաշտոնավարում նախագան, էսօր խոսել՝ լեգիտիմության մասին, լեգիտիմ է, թե՝ ոչ, ավելորդ եմ համարում»։
Իսկ փաստը, որ պետական հարգանքի խորհրդանիշ համարվող Սերժ Սարգսյանը կարող է ի տես ամբողջ աշխարհի մականունով վիրավորել «Բարգավաճ Հայաստան»-ի նախկին առաջնորդին, Արագած Ախոյանի համար քննարկելու թեմա չէ. «Երկրի նախագահ է եւ կարծում եմ, որ ինքն է որոշել ինչ սահմանի մեջ, ինչ ձեւաչափի մեջ իր խոսքն օգտագործի»։
Արագած Ախոյանին մեր երկրի ժողովրդավարության մակարդակը շատ է գոհացնում։ Նույնիսկ Հանրապետական կուսակցությունում է տիրում այդ ժողովրդավարությունը, այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Սակայն փաստ է, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելու որոշումը նա կայացրել է միանձնյա, քանի որ իր բառերով մեկ գիշերում չէր կարող բոլորի կարծիքը հարցնել. «Ի՞նչ գիտեք՝ ի՞նչ սիտուացիա ա եղել, ինչ գիտեք ինչ, ասենք, անվտանգության խնդիր ա եղել երկրի գլխին կախված»։
Կարո՞ղ է Սերժ Սարգսյանը մտածել սահմանադրությունը փոխելու միջոցով վերարտադրվելու մասին։ Բարգավաճ Հայաստանից հեռացած պատգամավորը հասկացրեց, որ ժողովրդավարական երկրում նման բան չի լինի։