▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հարց է ուղղել հայ օգտատերը Մարկ Ցուկենբերգին Հայոց ցեղասպանության մասին

My Page.am-ը գրում է, որ ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է պատասխանել օգտատերերի հարցերին առցանց ասուլիսի ընթացքում, որը կտևի մեկ ժամ։ Հայազգի օգտատերերից մեկը նույնպես հարց է ուղղելֆեյսբուքի հիմնադրին 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: Մասնավորապես նա գրել է՝ 

«Հարգելի Մարկ, հավանաբար տեղյակ եք, որ 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ վստահ են, որ անկախ ազգությունից յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի և դատապարտի 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կատարած բոլոր ոճիրները: Արդյո՞ք ֆեյսբուքը պատրաստվում է որևէ բան անել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման համար»:

 

http://oi61.tinypic.com/wlrlap.jpg

 

Դուք կարող եք ձեր փոքրիկ ներդրումն ունենալ, որպեսզի հարցն ունենա մեծաքանակ լայքեր և ուշադրություն գրավի: Պարզապես անցեք հղումով և սեղմեք լայք հայ օգտատիրոջ մեկնաբանությանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին