▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ իմաստ ունի հատկապես Երևանում խստացնել սահմանափակումները». Վահան Արծրունի

Երաժիշտ, կոմպոզիտոր Վահան Արծրունին գրում է.

«Հայաստանում վակցինացված է 1,7 միլիոնից ավել մարդ (ունեն QR code, հետևաբար)։ Բնակչության 30%-ն էլ` մինչև 18 տարեկան են (չպետք է պատվաստվեն), մնում է 2 միլիոն (որից 1,7 պատվաստված)։
Բնական է, որ պատվաստվածների ճնշող մեծամասնությունը երևանցիներ են։
Հարց. եթե մայրաքաղաքի գրեթե բոլոր բնակիչներն ունեն QR code, ի՞նչ իմաստ ունի հատկապես Երևանում խստացնել սահմանափակումները։
Կարծում եմ միակ նպատակը` ժողովրդի ճնշված հոգեբանական վիճակ ստեղծելն է, հատկապես հաշվի առնելով իշխանության հարուստ փորձը, հիշեք «սարքած» հովհարային անջատումները 90-ականներին։
Գարուն է գալիս` նախապատրաստվում են ինչպես կարող են։
Թեժ է լինելու։
Հ.Գ. սկզբունքորեն դեմ չեմ պատվաստումներին։
‼️Դեմ եմ հիմարությանը և ապուշացմանը»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին