▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ կկատարվի քրեական աշխարհում. ԱԺ-ն քննարկում է «օրենքով գողերին» առնչվող օրինագիծը

Քրեական աշխարհին, քրեական ենթամշակույթին եւ այսպես կոչված «օրենքով գողերին» առնչվող աղմկոտ օրինագիծն ԱԺ լիագումար նիստի օրակարգում է: Խորհրդարանը քննարկում է «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ եւ լրացումներ կատարելու» եւ «Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին օրինագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Ինչպես ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, օրինագիծը նախատեսում է քրեական պատասխանատվություն սահմանել քրեական ենթամշակույթ ստեղծելու ու ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբին անդամակցելու դեպքում:

 Օրինագիծը խրախուսում է այն անձանց, որոնք կօգնեն քրեական ենթամշակույթի խմբերին բացահայտելուն, եթե, իհարկե, այդ անձինք հանցավոր արարքներ չեն գործել: Նախարարի փոխանցմամբ՝ օրինագծով քրեական ենթամշակույթ կրող խումբ է համարվում քրեական աստիճանակարգությամբ օժտված անձանց միավորումը, որը գործում է իր իսկ սահմանած վարքագծի կանոններով եւ որի նպատակը հանցագործություն կատարելն ու դա հովանավորելն է, բռնության, սպառնալիքի եւ հարկադրանքի միջոցով վեճերը լուծելը, օգուտ կամ առավելություն ստանալը. «Օրինագիծը հիմնավորված է միջազգային փորձով եւ ներառում է նաեւ խնդրի վերաբերյալ ՄԻԵԴ դիրքորոշումը»:

Քննարկման որոշ մանրամասներ՝ տեսանյութում.

 

Դիտեք նաև՝

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Հասարակություն ավելին