Ինչ կլինի, մի օր դուրս գամ փողոց, լսեմ բոլորը հայերեն են խոսում,
Ինչ կլինի որ մի օր դուրս գամ փողոց մարդկանց դեմքերին ժպիտ տեսնեմ,
Ինչ կլինի, որ մի դուրս գամ, ոչ միայն հյուսիսային պողոտան մարդաշատ լինի, այլ նաև ծայրամասերը,,, լուսավորված լինեն, մարդիկ աշխատանքից հոգնած զբոսնելիս լինեն և հանգստանան այնտեղ գեղեցիկ ձևավորված այգիներում,
Ինչ կլինի, որ փողոցներում սարսափ առաջացնող ջիփերի փոխարեն լինեն, նորմալ, մարդկային մեքենաներ, որոնք չեն արհամարի հետիոտներին,
Ինչ կլինի, որ մի օր վերանա կողքովդ անցնող պապ ու թոռան խոսակցությունը, որտեղ թոռը մի սովորական պաղպաղակ է ուզում, իսկ պապը ամաչելով, գլուխը կախ անցնում է, չիմանալով, ինչ պատասխանա տա թոռանը,
Ինչ կլինի մի օր դուրս գամ և տեսնեմ, որ մեր աղբարկղներին ոչ մի մարդ չի մոտենում,,,կերակուրի մնացորդներ չի փնտրում,
Ինչ կլինի որ մի օր մեր այգիներն ազատված կլինեն այլասերվածներից,և նրանց քոքը վերջնականապես կտրված կլինի մեր երկրից, շարունակելու դեռ շաաաաաաաաաատ բան կա, ինչ կլինի, կառավարություն կոչված ղեկավարություն, ասե՞մ, հասկացեք էլի...
Ֆեյսբուք