▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ ունեք պարսիկ անշառ տուրիստի դեմ

 Ռասիզմի հետևանքով աշխարհում թերևս ամենաշատ տուժված ազգերից մեկը մենք ենք ու դա մեր մաշկի վրա զգում ենք 1915 թվից առ այսօր՝ Թուրքիայից սկսած Եվրոպայով ու Ռուսաստանով վերջացրած: Ռասիզմի դեմ մեծ ակցիա անելով մենք մեր երկրում չենք կարողանում հանդուրժել պարսիկ տուրիստի ներկայությունը:Հիմա մենք իրավունք ունե՞նք պահանջելու այլ ազգերին մեր հանդեպ դրսևորել խիստ հարգալից վերաբերմունք, երբ ինքներս մեր կաշվի վրա զգալով այս ամենը, անում ենք տրամաբանորեն հակառակը: Ի՞նչ ունեք պարսիկ անշառ տուրիստի դեմ, որը քո երկիրը հարստացնելուց բացի ուրիշ բան չի անում:

Ի՞նչի տարվա մեջ ընդամենը 5 օր չեք կարողանում հանդուրժել այդ մարդկանց ներկայությունը,ինչո՞վ են ձեզ խանգարում: Բա որ իրենք մի քանի տարի էստեղ մնային ու աշխատեին ու սկսեին անել այն հանցագործություններն ինչ անում են հայերն արտասահմանում: Նույն վերաբերմունքը դրսևորում ենք նաև մոլոկանների ու եզդիների հանդեպ:

Հարություն Մնացականյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին