▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ գնդապետ, միանգամից գեներալ ասեիք....Նիկոլ Փաշինյանը չզսպեց ծիծաղը

Այս տարվա հունիսի 1-ին բնապահպանության նախարարությանը ենթակա անտառային կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով ՀՀ պետական բյուջեի պահուստաային ֆոնդից հատկացվել էր 106 մլն 163 հազար դրամ, կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի վերանորոգման համար 3 մլն 300 հազար դրամ, այլ ծրագրերով՝ 36 մլն դրամ, սակայն 37,22 մլն դրամ տնտեսվել է:

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց գումարը թողնել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ գումարը ծախսվելու է համազգեստի գնման համար:

 

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը տարակուսեց, թե արդյոք անտառային ծառայությունն իրավապահ մարմնի հավակնություններ ունեցող մարմնի է վերածվում:

Картинки по запросу ջանջուղազյան

 

 

 

 

 

 

 

 

Ըստ նրա՝ եթե համազգեստ է գնվում, հետագայում դրա թարմացման անհրաժեշտություն կլինի և «վաշտերի ու գնդերի» կվերածվի, հետո անտառային ծառայության գնդապետ կլինի:

«Ինչի՞ գնդապետ, միանգամից գեներալ ասեիք, պարոն Ջանջուղազյան»,- կատակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Է.Գրիգորյանը հստակեցրեց, որ խոսքն աշխատանքային հագուստի մասին է. «Պարոն Ջանջուղազյանը կանգնեց գնդապետի ուսադիրների վրա, բայց եթե չեմ սխալվում, նույնիսկ գեներալ-լեյտենանտի ուսադիրներ է նախատեսվում այդ նախագծով, բայց սա մեկը մյուսի հետ կապ չունի»:

«Հա՞, անտառայաին ծառայությունը գեներալ-լեյտենանտի՞… լո՞ւրջ եք ասում, տենց բան կա՞»,- զարմացավ Ն.Փաշինյանը:

Է.Գրիգորյանը պնդեց, որ նախագիծը վերաբերում է անտառի պահպանության նպատակով աշխատանքային գործիքի ֆունկցիա իրականացնող գործիքի գնում է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին