▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչի՞ց է վախենում Նիկոլը». «Իմնեմնիմ»-ի արտակարգ թողարկում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունից հետո «Իմնմենիմի» փոդքասթի 84-րդ արտակարգ թողարկումը վարում են Դավիթ Ֆիդանյանը և Էդգար Ղազարյանը։ Հյուրերն են՝
փաստաբան Վարազդատ Հարությունյան,
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան,
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանց,
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան,
փաստաբան Հովհաննես Խուդոյան,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյան,
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովա,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյան

Թարմացված. Ըստ Աստղիկ Մաթևոսյանի, ոստիկանության վերջին բռնի գործողությունները միայն ի նպաստ են հանդիսացել «Իմնեմնիմի» յութուբյան փոդքասթի տարածվածության համար: «Իհարկե, պետք է վախենալ այն իրականությունից, որում Նիկոլն է ինքն իրեն դրել: Մենք սարսափողը չենք, «Իմնեմնիմը» չի փակվելու: Նիկոլը փախչի «Ֆեյսբուք»-ից «ՏիկՏոկ», այնտեղ ենք գնալու, փախչի «Յութուբ», այնտեղ ենք գնալու: Վերջին 28 օրում մենք ունեցել ենք 3 միլիոն դիտում, մեզ դիտում են 50 տարբեր երկրներից: Որքան էլ փակես քո հրապարակումների մեկնաբանությունների բաժինները, որքան էլ մի հարթակից մյուսը փախչես, միևնույն է, չես փախչելու իրականությունից»,- հաղորդման արտակարգ եթերում նշեց նա:

Թարմացված. «Պետական սահմանը զենքով հատած թշնամական զինվորի նկատմամբ քննչական գործ չեն հարուցում, բայց իշխող ուժը քրեական գործ է հարուցում իր ընդդիմախոսների նկատմամբ` իրեն դուր չեկած խոսքի համար: Հիշենք նաև Քաջարանում պահնորդին սպանած ադրբեջանցի դիվերսանտտին: Նա նույնիսկ Հայաստանի տարածքից լայվեր էր անում, որ այստեղ պիտի հայերի արյունը թափի, որ մեկին սպանել է, էլի է սպանելու: Ընդ որում, նրան սպանել էին ոչ թե իրավապահները, այլ սովորական կապանցիները: Իսկ արդյո՞ւնքը` դատարանի որոշմամբ ցմահ ազտազրկված անձին ոտից գլուխ նոր շորեր հագցնելով տարան հանձնելու Ադրբեջանին, որովհետև Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի գրասենյակիների միջև ուղիղ կապի արդյունքում որոշվել էր մարդկանց թրաֆիքինգ իրականացնել, մարդկանց առևտուր, որ Հայաստանը տա իր համաձայնությունը, որ Բաքվում կազմակերպվի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողով»,- նշեցին վարողները:

Նրանք արձանագրեցին, որ իրական հանցագործներին հասարակ քաղաքացիներն են վնասազերծում, իսկ իրավապահները զենք ու զրահով հարձակվում են միայն ընդդիմադիրների վրա:

Թարմացված. «Ինձ թվում է` Նիկոլ Փաշինյանն անձամբ դիտել է այդ հաղորդումը, հիստերիկ նոպայի մեջ է հայտնվել ու հրահանգել է ինչ-որ բան անել: Քննչական կոմիտեն էլ ինչ-որ բան է արել ու հիշել «Խուլիգանություն» հոդվածը»,- «Իմնեմնիմ»-ի արտակարգ թողարկման եթերում ասաց փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Թարմացված. Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորեցին: Այս մասին նիստից հետո հայտնեց Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Նա նշեց, որ Նարեկ Սամսոնյանին տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ:

Փաստաբանը ասաց, որ Սամսոնյանի արարքը հանցագործություն չէր եւ չէ. «Սա քաղաքական, կոշտ քննադատական խոսք ասելու համար քաղաքական հետապնդում է, որի նպատակն է լռեցնել հեղինակություն վայելող «Իմենիմնի» փոդքասթը, երբ որ կոշտ քննադատում են հայրենիքը հանձնելը»:

Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։

Թարմացված.  Խնդիրը միայն անձանցով չէ պայմանավորված, այլ կիրառվող գործիքներով, խուլիգանության հանցակազմն այսօր դարձել է աննորմալ մի երևույթ, «Իմնեմնիմի» փոդքոսթի արտակարգ թողարկման ժամանակ, անդրադառնալով հաղորդման հեղինակներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքներին, ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նրա խոսքով՝ սպասելի էր, որ մի օր կարող էր նման գործընթաց լինել, քանի որ ոստիկանության ու քննչական մարմինների  գործելաոճը սրան էր տանում. «Կամաց-կամաց, իրենց սահմաններն ընդլայնելով, նման վարույթներով մի օր հասնելու էին սրան: Նարեկի ու Վազգենի գործով երկու կոմպոնենտ կա. մեկը՝ թե ինչի համար են անում և երկրորդը,  թե ոնց են անում: Եթե նրանց խոսքերը նույնիսկ վիրավորանք են պարունակում, դրանք ակնհայտորեն խուլիգանություն չեն կարող որակվել: Իսկ թե ինչպես են այդ ամենն իրականացնում, մենք Նարեկ Սամսոնյանի դեպքում տեսանք, որ հին մեթոդները վերականգնել են, ավելի կատարելագործել են՝ բռնություն գործադրելով»:

Խուդոյանը նշեց, որ որպես իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, այսօր հաղորդում է ներկայացրել Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունն իրականացրած ոստիկանների մասով:

«Ոստիկանության մասին օրենքը շատ հստակ նախատեսում է այն դեպքերը, երբ ոստիկանը կարող է ֆիզիկական ուժ կիրառել՝ դա բերման ենթարկելու վտանգն է, երբ փորձում է փախուստի դիմել, դիմադրել,կամ  այնպիսի անձ է, որը կարող է վտանգ ներկայացնել ոստիկանների և մարդկանց նկատմամբ: Շատ հատկանշական է, երբ Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից հետո սոցցանցերում աղմուկ բարձրացավ, Վազգեն Սաղաթելյանի մասով արդեն տեսնում ենք մի քիչ օրիկանականությանը մոտեցված գործընթաց»,-ավելացրեց փաստաբանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին