1in.am-ը գրում է. Երեկ Նորք-Մարաշի Նորքի ամառանոցներ թաղամասի 282 տանը հայտնաբերվել էր տանտիրոջ դին՝ հրազենային վնասվածքով։
Հայտնի է դարձել, որ նա Երևանում ժամացույցի խանութների ցանցի սեփականատեր Գեորգի Մկրտչյանն էր։ Նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանություն է գործել։ Դիակի մոտ հայտնաբերվել էր որսորդական հրացան, ինչպես նաև գրություն, որում խնդրել էր իրեն չմեղադրել այդ քայլի համար։
Տղամարդու ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել, ինքնասպանության պատճառների մասին պաշտոնապես դեռ չի նշվում։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն, սակայն, գործարարի ինքնասպանության պատճառը ֆինանսական խնդիրներն են եղել։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում