▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչն է եղել նորածին երեխայի մահվան պատճառը. փոքրիկի հայրը մանրամասներ է պատմում

Արդեն տեղեկացրել ենք, որ Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածնի մահվան դեպքը առեղծված է դարձել: Մեկ օրական փոքրիկը, ըստ նախնական տեղեկությունների, թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել:

ArmLur.am-ի հետ զրույցում փոքրիկի հայրը` Ռուստամը, հայտնեց, որ կնոջ` Անիի հղիությունն առանց խնդիրների է անցել: Իսկ ծնունդն անսպասելի է տեղի ունեցել` հղիության 6-րդ ամսում: «Հղիությունը շատ լավ էր անցնում, որևէ խնդիր կամ գանգատ չի եղել: Թե ինչու է ծննդաբերությունն այդքան վաղ եղավ, դեռևս հայտնի չէ: Փորձաքննության պատասխաններին ենք սպասում: Վարկած կա, որ թոքի հետ կապված է եղել խնդիրը»,- շարունակեց մեր զրուցակիցը: Հոր փոխանցմամբ` երեխայի քաշը պակաս է եղել: Բուժման նպատակով երեխան  տեղափոխել է Գյումրու Ավստրիական Մոր և մանկան հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունք, սակայն ճանապարհին մահացել է: Երեխայի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին