▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ 6%

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Առողջության ապահովագրության մասին` հարցուպատասխանի ֆորմատով «Առողջապահության տնտեսագետների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի հետ:

Շատ հարցերի պատասխաններ տրված են հոդվածում: Դրանցից կարևորներից մեկը`

-Ինչո՞ւ 6% շեմ:

-Առողջության հարկի դրույքաչափը կհաստատվի օրենքով՝ ընդունման պահին ապահովագրական ծածկույթի ակտուարական հաշվարկները եւ պետական բյուջեից առողջապահական ծախսերի կանխատեսվող չափը հաշվի առնելով: 6%-ը կանխատեսվող ցուցանիշ է, որը հաշվարկվել է այս պահին առկա ցուցանիշների հիման վրա կանխատեսումներով՝ հաշվի առնելով 2021 թվականին նախատեսված առողջապահության պետական ծախսերը: Շեմը հնարավոր է նվազի՝ հաշվի առնելով մակրոտնտեսական կանխատեսումները, ՀՆԱ-ի աճը, աշխատողների թվի աճը եւ այլն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին