▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ ԱԱԾ-ն չի բռնում այն մարդկանց, որ Արծրունին ստիպում էին 44 օր ստել․ Գեղամ Նազարյան

ԱԱԾ-ն պետք է այլ գործառույթներ իրականացնի, ոչ թե հետապնդումներ սկսի այն մարդկանց նկատմամբ, որ մտահոգիչ գրառումներ են անում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը:

«Պատերազմի ժամանակ 44 օր մեզ կերակրում էին ստերով, ֆեյք նորություններով, պետական մակարդակով խաբեցին մարդկանց։ Նույնիսկ խաբեցին Արցախում ապրողին, որը նայում էր էդ լուրերը եւ մտածում էր՝ ինքն ապահով է։ Հիմա ո՞վ է պատասխան տալու, ինչո՞ւ ԱԱԾ-ն, ոստիկանությունը չեն բռնում այն մարդկանց, ովքեր Արծրունին ստիպում էին 44 օր ստել։ Ինչո՞ւ Արծրունին չեն կանչում հարցաքննության։ Մի՞թե ԱԱԾ-ի հիմնական գործը լինելու է ֆեյք-ֆեյք խաղալը, ԱԱԾ-ն ավելի լուրջ խնդիրներ չունի՞», - ասաց Գեղամ Նազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին