▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Արմավիրի դեպքից հետո մանկապարտեզում պատանդ վերցված երեխան սկսեց չխոսել

Օրերս մամուլում տեղեկություն հայտնվեց՝ հոկտեմբերի 31-ին Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած միջադեպից հետո փոքրիկ երեխայի՝ խոսել չկարողանալու մասին:

Հոգեբան Արկադի Մեհրաբյանի պնդմամբ՝ վախից այդքան էլ նման բաներ չեն լինում, բայց դրանք կարող են առաջանալ եղած հիմքի վրա:

-Այսինքն, նրա մոտ կարող է նախատրամադրվածություն լինել,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբանը:

Ինչ վերաբերում է կատարվածին՝ փաստաբան Սոս Քարամյանը նշեց.

-Պետք է պարզել, թե ի՞նչ միջոցով ու հնարավորությամբ անձը կարողացավ մուտք գործել մանկապարտեզ ու քայլեր ձեռնարկել հսկիչ կետեր ունենալու համար, որպեսզի կանխվեն նման դեպքերն ու կողմնակի մարդկանց մուտքն արգելվի,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր մանկապարտեզ եւ պահանջել իր նախկին կնոջը՝ Լիլիթ Հովհաննիսյանին: Նա դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին եւ պատանդ վերցրել երեք տարեկան երեխային: Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Արգամ Հովիկյանին և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին