▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չեք բացահայտում. տեսախցիկնելա ձեր ձեռը, չագուչն էլ, նալն էլ. Նիկոլ Փաշինյան

Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ուր են գնում արագաչափերի ու տեսախցիկների տուգանքներից գոյացած գումարները:   «Այդ գումարներով ՀՀ քաղաքացին իր բարեկեցությունն էր հոգում, իսկ այսօր այս գումարը տալիս է ոստիկանությանը։ Իսկ ի՞նչ է ստանում մեր քաղաքացին. դիմակներով մարդիկ օրը ցերեկով մարդ են ծեծում, ինչո՞ւ էդ տեսախցիկների մեջ չեն ընկնում։ Էդ փողերը մեզնից տանում եք, ի՞նչ եք անում, որ ոչ մի տեղ չի երեւում։ Սատանան էլ այդքան սարսափելի չէ, ինչքան երեւում է։ Հիմա էդքան տեսախցիկ կա, արդեն 3 տարվա ընթացքում 24 մլրդ տարել եք մեզնից, ինչի՞ ձեր տեսախցիկները էդ դիմակավորված մարդկանց չեն տեսնում։ Ինչի՞ չեք բացահայտում, տեսախցիկնելա ձեր ձեռը, ինչպես հայտնի պատգամավորնա ասել՝ «չագուչն էլ, նալն էլ ձեր ձեռքնա», ինչի՞ չեք բացահայտում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը :

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին