▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է արգելվում Հայաստանից Ռուսաստան կապիկ արտահանել

Այսօր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունն (Ռոսսելխոզնադզոր) իր պաշտոնական կայքում տեղեկատվություն էր հրապարակել այն մասին, որ հունիսի 14-ից սահմանել Է Հայաստանից կենդանիների (թռչունների, սողունների, երկկենցաղների եւ հիդրոբիոնտների (ջրակենցաղների) բոլոր տեսակների) ներկրման ժամանակավոր սահմանափակումներ՝ առանձնապես վտանգավոր հիվանդություններից պաշտպանվելու նպատակով:

 

 

 

 

 

 

 

 

 

Սակայն մեկ ժամ անց այդ տեղեկատվությունը փոխարինվել է այլ հայտարարությամբ, ըստ որի՝ նախորդ հաղորդագրությունում եղել են անճշտություններ:

 

 

 

 

 

 

 

 

Մասնավորապես՝ հստակեցվել է, որ «արգելքը վերաբերում է միայն  պրիմատներին (կապիկներին) և նախորդ հաղորդագրությունը պետք է համարել անվավեր»:

 

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կենդանիների արտահանման որևէ սահմանափակում չկա (բացառությամբ կապիկների): http://www.fsvps.ru/fsvps/news/26963.html

 

 

 

 

 

 

 

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին