▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Թուրքիան Արցախի խնդրում ակտիվացել

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ինչո՞ւ է Թուրքիան Արցախի խնդրում ակտիվացել : 
Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան ցանկանում է տապալել այսպես կոչված "Լավրովի" պլանը:
--------- 
Ինչո՞ւ:
Հարավային Կովկասը երեք ռեգիոնալ մեծ երկրների կենսական հետաքրքրությունների գոտին է, որտեղ ցանկացած փոփոխություն կարող է խախտել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ազդեցությունների բալանսը: Հիմա մենք նման մի փուլում ենք գտնվում: 
"Լավրովի" պլանով, ըստ էության, Թուրքիային դուրս է մղվում Հարավային Կովկասից և պատահական չի, որ Բաքվի սամիթում Թուրքիան ներկա չէր: Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն նոր հանգույցները թաղում են մինչ այդ եղած Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների ծրագիրը, որտեղ արդեն Ռուսաստանն էր դուրս մղվում զարգացումներից, իսկ եթե Ռուսաստանը զորք մտցնի Արցախի գոտի, ապա Թուրքիան կարող է երկար ժամանակահատվածով լքել այս տարածաշրջանը և ցտեսություն ասել Մեծ Թուրանի գաղափարին:

----
Ի՞նչ է անում Թուրքիան:
1, Թուրքերը իրենց հայտարարություններով նախ ցանկանում են Ադրբեջանին ցույց տալ, որ իրենք խաղի մեջ են և ցանկանում են խցկվել Արցախի հարցով ընթացող բանակացությունների մեջ և թույլ չտալ, որ ռուսական զորքեր մտնեն Ադրբեջան:
2. Ցանկանում են Ադրբեջանի համար այնպիսի գայթակղիչ առաջարկներ անել, որպեսզի Ադրբեջանը բարձրացնի իր պահանջների սանդղակը, ինչն կլինի անընդունելի Ռուսաստանի համար:
3, Ակտիվացնել Հայաստանում "Լավրովի" պլանի հանդեպ դիմադրողունակությունը, ինչի համար բարձրաձայնում են մեզ համար անընդունելի առաջարկներ, ինչպես նաև ժամանակից շուտ "բացահայտում" են այդ պլանի մանրամասները:

Ստեփան Դանիելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին