▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Վրաստանում դեղորայքն ավելի էժան , քան Հայաստանում

Ինչո՞ւ է Վրաստանում դեղորայքն ավելի էժան , քան Հայաստանում. Անահիտ Ավանեսյանի «արդարացումը»

Առողջապահության նախարար Անահիտ Ավաներսյանն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի 2023-ի կատարողականը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դառնիկ Դանիելյանի՝ նախարարին ուղղված հարցերից մեկը վերաբերվում էր մարզային համայնքների հիվանդանոցներին․ «Համայնքային հիվանդանոցները մասնագետների լուրջ կարիք ունեն, մարդիկ խնդիր ունենալու դեպքում Երևան են գալիս, վախենում էլ են այդ հիվանդանացներ գնալ, քանի որ խնդիրը կրկնապատկվում, եռապատկվում է, երբեմն սխալ բուժման պատճառով կյանքից են զրկվում»,- ասել է Դանիելյանը։
Անահիտ Ավանեսյանը պատասխանել է՝ ներկայացնելով նախարարության կողմից խնդրին ուղղված ծրագրերը․ «Ճիշտ եք ասում, այո, մարզերում բժշկական կենտրոններ ենք կառուցում, սակայն ամենակարևորը բժիշկներն են, նրանց մասնագիտական կարողություններն ու հմտությունները։ Այս առումով ունենք մի քանի ծրագիր, առաջինը՝ նպատակային կրթական ծրագիրն է, ըստ որի պետությունը վճարում է օրդինատորների կրթական ամբողջ վճարը, ապա երեք տարով պայմանագիր է կնքվում՝ մարզերում աշխատելու նպատակով։ Ունենք նաև կարճատև գործուղումների ծրագիր, օրինակ 6 ամսով, փորձը ցույց է տալիս, որ գործուղման ավարտից հետո բժիշկները շարունակում են աշխատել մարզերում»,- պատասխանել է նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին