Հեռուստասերիալներում առկա են մարդկային փոխհարաբերությունների օրինակելի քրեստոմատիկ մոդելներ: Վեց եթերաշրջան անընդհատ,մինչ ընթանում էր “Սոպրանոների կլանը”, վերջինիս հերոսները մուտք գործեցինհեռուստադիտողի կյանք` դառնալով վերջինիս ընտանիքի անդամները: Հեռուստադիտողն այնքանլավ ճանաչեցինք նրանց, որ նույնիսկ կարող էինք կանխատեսել այս կամ այնդիտողությունը, խոսքը, կամ թե ինչը առաջ կհարուցեր վեճ Թոնիի ու Կարմելայի միջև,կամ թե նրանց դուստր Մեդոուն երբ ինչ որ բան կկարողանար համոզել հորը:
Դրանք հիանալիորեն կառուցված կերպարներէին իրենց ապրումներով, որոնք ներկայացված էին իրենց զարգացման ընթացքի ողջմանրամասնություններով, ինչն անհնարին է գեղարվեստկան ֆիլմում իրականացնել,վերելքներով ու վայրէջքներով, որոնք հաճախ ավելին էին, քան դերասաններն ուհեռուստաէկրանը:
Վեց եթերաշրջան ահնընդհատ անցկացնելով Թոնի Սոպրանոյի հետ` հեռուստադիտողն արդենչէր էլ տարբերում, թե որտեղ է անցնում այն նուրբ գիծը, որով բաժանվում էր վերջինսՋեյմս Գանդոլֆինիից: Իսկ գիտեր արդյոք հենց ինքը կերպարը: Հետո, միայն, երբավարտվեց “Սոպրանոների կլան”-ի ցուցադրությունը, որոշ հեռուստադիտողներ չհասկանալովսյուժեի ավարտը, քանի որ էկրաններին համատարած մթությամբ այն ավարտվեց, սկսեցինզանգահարել հեռուստատեսություն ու հարցնել, թե արդյոք հեռուստաազդակը չիանհետացել, քանի որ չէին ուզում հավատալ, որ իրենց սիրած սերիալն ավարտվել է:Ինչպես իրական կյանքում մարդիկ տառապում են իրենց համար թանկ անձանց կորստի համար,նույնպես նաև սերիալի ավարտը հաճախ նույն կորստի զգացողությունն է առաջացնում,քանի որ մարդն արդեն ընտելանում է ու իր սիրված սերիալային հերոսին համարում իրհարազատը, իր ընտանիքի մի մասնիկը:
Եթե “Սոպրանոների կլան”-ով պարզ է դառնում, որ հեռուստասերիալը կարող է հերոսներինդարձնել մարդկանց համար մտերիմ կամ նույնիսկ հարազատ, ապա “Ամեն տեսակ ծանրություն”-ըհանդիսանում է դասական օրինակ հեռուստասերիալի` գեղարվեստական ֆիլմի հանդեպունեցած առավելության: Վերջինիս գլխավոր հերոս Ուոլտեր Վայթը միայնհեռուստատեսության համար էր, որ կարող էր ստեղծված լինել: Նրա ժեստերը, ճաշակները,գիտելիքները, առաքինություններն ու թերությունները, խորամանկությունը,անփութությունն ու խելացիությունը այնպիսի նրբությամբ են համաձուլվել ու կերտվելռեժիսորների կողմից, որ Ուոլտեր Վայթի հետ մենք կարող են հանդիպել ցանկացածխաչմերուկում: Նա այնքան իրական է, որ մենք էլ կարող ենք դառնալ նրա նման:
Հինգեթերաշրջան անընդհատ հեռուստադիտողին այն զգացումն է լարվածության մեջ պահում, թեայդպես էլ ինքը չի կարողանա հասկանալ նրան, թե որն է նրա հաջորդ քայլը, որ կձեռնարկի... իսկ միթե մարդն ինքը նման անկանխատեսելիություն չունի իր մեջ ամփոփված:Ուոլտեր Վայթին մարմնավորած Բրայան Քրենսթոնը, թերևս հասկացել է, որ այդ կերպարըլավագույնն է իր ողջ դերասանական կարիերայի ընթացքում: Նույնը կարելի է ասել նաևմյուս դերասանների համար: Գուցեև հանեց նրանց շնորհիվ է, որ սերիալներն այդքան հաջողվեցին ու առաջ անցան գեղարվեստական լիամետրաժ ֆիլմերից: Միայն ժամանակն է,թերևս, որ բոլոր հարցերի պատասխանները կտա:
Կարդացեք նաև հոդվածի առաջին մասը
Ինչպես նաև` Ինչու ենք մենք այդքան սիրում հեռուստասերիալներ. մաս 2-րդ