20 տարեկան աղջիկն աշխատանք է փնտրում.
-Ցավոք Դուք չեք կարող աշխատել, քանի որ մեզ անհրաժեշտ է 5 տարվա փորձ ունեցող մասնագետ:
3 տարի հետո:
-Ինչպե՞ս, Դուք նոր եք ամուսնացել: Բայց Դուք չեք կարող աշխատել, քանի որ հնարավոր է երեխա ունենաք և մենք պատրաստ չենք վճարել աշխատավարձ, երբ երեխա ունենաք:
4 տարի հետո:
-Ախր Դուք պետք է ամեն օր աշխատանքից ուշ տուն գնաք, քանի որ մեզ մոտ ծանր աշխատանք է, չեք կարող:
3 տարի հետո:
-Երկրորդ երեխա՞: Չէ, ավելի լավ է մենք ընտրենք նրանց, ովքեր դեռ ամուսնացած չեն:
3 տարի հետո:
-Ցավում եմ տիկին, Դուք երկու երեխա ունեք, քանի տարի չեք աշխատել, դժվար թե նորից կարողանաք դիմանալ մեր ընկերության պայմաններին:
3 տարի հետո:
-Տիկին, Դուք տեսե՞լ եք մեր հայտարարությունը: Մեզ հարկավոր է 35-ից ցածր տարիք ունեցող կանայք:
Ու այսպես էլ կյանքը շարունակվում է:
Ինչու՞ հայ աղջիկներին և կանանց չեն ընդունում աշխատանքի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet