▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թվում է, թե դուք ինչ-որ իմունիտետ ունեք. Սարգսյանը՝ ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներին

Ոստիկաններն ասում են, որ յուրաքանչյուրի վրա «պլան է դրված»` օրական տուգանել 20 քաղաքացի

Հայկական ֆուտբոլի վերջին հրաժեշտը տեղի կունենա Կոնդի եկեղեցում՝ վաղը՝ 18:00-ին. Երևանի փոխքաղաքապետ

Քոչարյանի ներկայությամբ տեղի ունեցած՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր քննություն կանցկացվի

2 կեղծ ահազանգ ռումբի տեղադրման մասին. դուրս է բերվել մոտ 500 քաղաքացի

20. 000 դրամ՝ դրսում, 50.000 դրամ՝ ներսում դիմակ չկրելու համար. «Իմ քայլն» առաջարկում է. . .

«Նոր՝ 300000-500000 դրամ տուգանք են բերում մարդկանց գլխին». Արման Աբովյան

Ես պատրաստ եմ ու բաց ճակատով դիմակայելու եմ այս իշխանության բոլոր անբարո քայլերին. Նաիրա Զոհրաբյան

Հանրային տրանսպորտում ալկոգելի փոխարեն  «սապոնաջուր» և «անծանոթ» հեղուկներ են հայտնաբերվել

Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ

Առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան

Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը և Հրայր Թովմասյանը ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել

Նիկոլ Փաշինյանը չի բացառում սահմանափակումների ռեժիմին վերադառնալը

Կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում, հանգստյան օրերին ունեցել ենք շուրջ 1000 դեպք

Ներսես Պողոսյանի և Գևորգ Պետրոսյանի վեճի ձայնագրությունը

Արմեն Սարգսյանն այցելել է հայ-թուրքական սահման

Ճաշակի և լույսի հարմոնիա. «Ջահեր Լույսեր»-ը և «Տաթև դեկոր»-ը միավորվել են մեկ հարկի տակ՝ ավելի. . .

«Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել

Մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից. Նաիրա Զոհրաբյանը ձայնագրություն է հրապարակել

Հորդորում եմ ՀՀ ԱԳՆ-ին հայտնել քննադատական գնահատական Էրդողանի ավանտյուրայի կապակցությամբ․Արմեն Աշոտյան

Երևանում հարձակման է ենթարկվել ՀՔԾ աշխատակիցը. վնասել են նրան պատկանող ավտոմեքենան

Պայթուցիկի ահազանգ Դալմա Գարդեն մոլում. քաղաքացիները տարհանվել են

Դուք չեք, որ պետք է դատեք, կներեք` թսսեք, թուլցեք. Արամոյի եղբոր գրառումը

Շատ թեժ ա լինելու. գաղտնալսել և հրապարակել են Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը

Ովքեր կարող են օգտվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումից

Նորքի տուն-ինտերնատում կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են

Սիսիանում մեկ դիմակն արժի 200 դրամ. ԱԺ պատգամավոր

Տաքսի մեքենայից հայհոյել են ոստիկաններին, իսկ կանգնեցնելուց հետո դուրս են եկել ու հարվածներ հասցրել

Պատճառն իմ անցյալն է. Շպռոտը բաժանվել է սիրելիից

Կառուցենք Հայաստանը նորովի․ Փաշինյանը կադրեր է ներկայացրել Բերդավանից

Հասցրի վարակվել կորոնավիրուսով և լավանալ. Հովհաննես Դավթյան

Արտակարգ դրությունը կերկարաձգվի. նախագիծը պատրաստ է

Մերժվեց Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն երկրորդ միջնորդությունը. պաշտպան

330 նոր դեպք, գրանցվել է 7 մահ. ընդհանուր առմամբ 491 մահ է արձանագրվել

Նախարարը ներկայացրել է, թե ինչպե՞ս է ընթանում մաթեմատիկայի ընդունելության քննությունը Կապանում

Լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել․ Գևորգ Պետրոսյան

Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք

Դիմում ենք դատախազություն՝ Հովիկ Գալստյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար

Մխիթարյանը հրաշալի գոլ է խփել «Նապոլիի» դեմ մրցավեճում

Մաշա Մնջոյանը կրկին հաղթել է մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում

Էս էլ մենք` Տավուշի ճանապարհին. ԱԺ նախագահի կինն ընտանեկան լուսանկար է հրապարակել

Անելու եմ ամեն ինչ այդ խայտառակությունը կանխելու համար

«Վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը». Ավինյանը՝ փոփոխությունների մասին

ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել բարձրաստիճան պաշտոնյաներ. Ռուբեն Հակոբյան

Այո, դուք ինձ համոզեցիք, որ հիմարությունը կոնստանտ մեծություն է․ Նաիրա Զոհրաբյան

89+1 դատվողները․ Միքայել Մինասյան

Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան

Մանրամասներ գույքահարկի հարկման նոր համակարգի մասին

Գուցե մեզ Սահմանադրություն ու ՍԴ ընդհանրապես պետք չի․ Արամ Սարգսյան

Սեյրան Օհանյանի կինը նոր երգ է ձայնագրում

Ինչու Նիկոլ Փաշինյանը չի ծառայել զինված ուժերում. պարզաբանում է խոսնակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը պարզաբանում է տարածել, թե ինչ պատճառով Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում:

Ստորև ներկայացնում ենք խոսնակի ֆեյսբուքյան գրառումը.

«1991 թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած Զինապարտության մասին Ն-0445 օրենքի 23 հոդվածում սահմանվել են պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերը, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։

Նիկոլ Փաշինյանի 18 տարին լրացել է 1993 թ-ի հունիսի 1-ին, և նա ենթակա է եղել պարտադիր զինվորական ծառայության 1993 թ-ի գարնանային զորակոչին, միաժամանակ նրա երկու եղբայրների՝ պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքի հիման վրա զորակոչային հանձնաժողովի 01․06 թիվ 8 արձանագրությամբ ձեւակերպվել է նրա ազատումը պարտադիր զինվորական ծառայությունից։

Օրենքի 35-րդ հոդվածի պահանջով Նիկոլ Փաշինյանը հաշվառվել է ՀՀ ԶՈՒ պահեստազորում, իսկ 1995 թ-ին նրան, որպես պահեստազորայինի, տրվել է զինվորական գրքույկ։ Օրենքի 23-րդ հոդվածի տվյալ խմբագրումը գործել է մինչև 1993 թ-ի նոյեմբերի 8-ը և այդ օրն ուժի մեջ մտած օրենքի փոփոխությունով ազատման վերոնշյալ հիմքը վերացվել է, ինչը, սակայն, արդեն իսկ ձեւակերպված ազատման իրավունքը դադարեցնելու հիմք չէր կարող հանդիսանալ, քանի որ այն բացարձակ իրավունք է և կատարված փոփոխություններին հետադարձ ուժ չէր կարող տրվել։

Իրեն իրավունքի բարձրակարգ մասնագետ համարող Տիգրան Աթանեսյանը պետք է որ իմանար՝ անձի ազատումը կամ տարկետումը ձեւակերպվում է 18 տարեկանից հետո, ինչպես նաեւ՝ վատթարացնող նորմը չի կարող ունենալ հետադարձ ուժ և տարածվել նախկինում ծագած իրավահարաբերությունների վրա կամ չեղարկել դրանք։ Հետևաբար հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսում փաստաբանը։

Ցավոք, այս հարցը որոշ շրջանակների հանգիստ չի տալիս և հանրությանը մոլորեցնելու իրենց անպատվաբեր գործում այն պարբերաբար դաշտ են նետում՝ չհասկանալով, որ ինչ պարբերականությամբ էլ այս թեմայով լուրջ դեմքով «բացահայտումներ» անեն, միևնույն է փաստերը դրանից չեն փոխվելու։ 2014-ին՝ այս հարցի շահարկման հերթական ալիքի ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ անդրադարձել է։ Առաջարկում եմ ևս մեկ անգամ ընթերցել այն»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին