Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկեղեցական դիվանագիտության մասին
Տևական ժամանակ է առաջարկում եմ զանգել աշխարհի տարբեր առաջնորդներին (այդ թվում իհարկե նաև Բայդենին) և ի թիվս այլ հարցերի խնդրել՝ միջնորդել գերիների վերադարձման հարցում: Առաջնորդները մեր խնդրանքը չեն մերժի: Ալիևն էլ չի կարող առաջնորդներին մերժել: Բայց երկրի վարչապետը դրանով չի զբաղվում: Չգիտեմ թե ինչու:

Երեկ մեծ ոգևորվածությամբ ընդունեցի Վեհափառ հայրապետի՝ Հռոմի Պապուն այս հարցով դիմելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը: Նաև կարծում եմ կարող է դիմել Պատրիարք Կիրիլին:
Ընդհանրապես Եկեղեցական դիվանագիտությունը չափազանց կարևոր գործ կարող է անել, մանավանդ, երբ աշխարհիկ իշխանությունը «բացակա» է:
Ցանկացած մարդասիրական նախաձեռնություն կարող է իրականացվել եկեղեցու միջնորդությամբ:
Եկեղեցին ունի բոլոր կարողություններն ու պատմական փորձը՝ պետականության բացակայության պայմաններում պետության որոշ գործառույթների իրականացման համար: Ասեմ ավելին: Միգուցե հենց Գարեգին Վեհափառն ու Արամ Վեհափառն էլ փորձեն այս կարևոր և աստվածահաճո առաքելությունն ամբողջությամբ իրականացնել:
Այսկերպ եկեղեցին իր հավատավոր զավակներին կվերադարձնի տուն, ինչը նաև եկեցեցու հեղինակության բարձրացում է նշանակում»:


