▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ որոշ մարդկանց ականջները իշխանությանը չեն լսում

ԱԺ ամբիոնից ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ այսօր խորհրդարանի մոտ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անցկացրած բողոքի ակցիային:

«Ուզում եմ փաստել, չնայած կարծում եմ, որ մի քիչ շատ ենք փաստում, բայց սա մի խումբ մարդկանց՝ կանանց, աղջիկների համար է, որոնց մեր ընդդիմադիր գործընկերները բերել են ԱԺ շենքի մոտ: Բայց, ինչ էլ որ հնչեցնեն, դա վերաբերում է ընդդիմությանը, որ ապատեղեկատվություն է հաղորդում հանրությանը, զբաղվում է ստախոսությամբ: Սուտ ընդդիմություն ձևանալով փորձում է իր շուրջը համախմբել որոշ մարդկանց, որոնց ականջները, ցավոք, լսում են միայն ընդդիմությանը: Իշխանության ասածներն այլ ձևով են ընկալում, ընդդիմության ասածներն էլ «հալած յուղի» տեղ են ընդունում»,-հայտարարեց Սուքիաս Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժումը ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտ իր ակցիայի ժամանակ ամոթանք է հնչեցրել ՀՀԿ պատգամավորների հասցեին՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի օգտին քվեարկելու համար:

ԱԺ ամբիոնից ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն անդրադարձավ այսօր խորհրդարանի մոտ «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական շարժման անցկացրած բողոքի ակցիային:
«Այդ տղաներին ու աղջիկներին բերել էին ԱԺ

Անի Կարապետյան


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին