galatv.am-ը գրում է. Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպից մեկ ամիս անց մեղադրյալ Վալերի Պերմյակովը չի տարվել Ավետիսյանների բնակարան՝ քննչական փորձարարության:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քննչական փորձարարություն տեղի չի ունեցել:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հապաղումը, քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը շեշտեց, որ չկա որեւէ ձգձգում: «Գոյություն ունի քննչական պլան, քրեական գործով ձեռնարկվում են ակտիվ քննչական գործողություններ եւ կկատարվի նաեւ այդ գործողությունը՝ ըստ անհրաժեշտության: Գոյություն ունի քննչական մարտավարություն, մի շարք այլ գործողություններ կատարելու անհրաժեշտություն կա, երբ որ կկատարվեն, նոր նաեւ լրացուցիչ հարցերի պարզաբանման նպատակով կքննարկվի այդ հարցը»:
ԳԱԼԱ-ի հարցին, թե ուշացումը չի՞ խանգարի արդյոք գործի ընթացքին, Տռուզյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ դեպքի վայրի զննություն կատարվել է, նաեւ լրացուցիչ նախաքննական մարմինն այլ քննչական եւ օպերատիվ որոնողական միջոցառումների արդյունքում պարզել է դեպքից հետո մեղադրյալի երթուղին, եւ քննչական փորձարարությունը այս պարագայում չի կարող որեւէ խոչընդոտ դիտարկվել»:
Ինչ վերաբերում է փորձաքննություններին, հարկ է դարձյալ ընդգծել, որ սպանությունից 10 օր անց են միայն Պերմյակովից հայ քննիչները վերցրել փորձանմուշներ՝ դեպքի վայրում հայտնաբերված հետքերի, վերցված փորձանմուշների հետ համեմատական, այդ թվում դատակենսաբանական, գենետիկական, քրեագիտական փորձաքննություններ նշանակելու համար։
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում