Այսօր խորհրդարանական ընտրություններին իրենց քվեարկությունը կատարելուց հետո Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել են ընտրություններին և պատասխանել լրագրողների հարցերին: Սերժ Սարգսյանն ի խոսքում մասնավորապես ասաց.
«Քվեաթերթիկը տուփը գցելուց մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր սահմանների հանդարտությունը և այդ սահմանները լինեն անձեռնմխելի: Այսօր շանսեր գնահատելու ժամանակը չի, այսօր քվեները ստանալու ժամանակն է»:
Կարեն Կարապետյանը նշեց, որ բարդություններ չեն եղել: Լրագրողի այն հարցին` վարչապետը ավելի լավատես է եղել քարոզարշավից առաջ, թե հետո, Կարեն Կարապետյանն ասաց. «Ես միշտ լավատես եմ»:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ռուսերեն պատասխանեց լրագրողի հարցին: