▲ Դեպի վեր

Կիրակի, 16.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է երգիչ Ռուբեն Սասունցին արձագանքել Վարդան Ղուկասյանի կոչին

Երգիչ Ռուբեն Սասունցին,  արձագանքելով Վարդան Ղուկասյանի հորդորին, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենամեծ ողբերգություններից է, որը թողեց խորը վերքեր հայ ժողովրրի վրա։

Այս ողբերգությունը ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ողջ մարդկության համար պատմական դաս է, որը պետք է մշտապես հիշվի, որպեսզի նման ոճրագործություններ կրկին չկրկնվեն։

Այսօր մենք կոչ ենք անում ամբողջ աշխարհին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հիշել ու հարգել զոհերին, և ապահովել, որ նման անարդարությունների կրկնումը բացառվի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը: Արձագանքել, սոցկայքի իրենց էջերում գրառումներ են կատարել երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը․ Սարո Թովմասյանը, Քրիստինե Պեպելյանը և այլք:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին