Հուլիսի 30-ին, ժամը 10:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս.թ. հուլիսի 29-ին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հրդեհաշիջմանն օգնության շտապող ձորը գլորված հրշեջ-փրկարարական ավտոմեքենան դուրս բերելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 19:45-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ հրշեջ-փրկարարական ավտոմեքենան դուրս է բերվել ձորից:


