▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչքան ուզում են՝ թող հայհոյեն. վարչապետը՝ իր ընտանիքի անդամներին հայհոյող քաղաքացիների մասին

Տհաճ է, երբ հայհոյում են վարչապետին կամ իր ընտանիքի անդամներին, բայց եթե այդ հայհոյանքների կամ այդ կարգի երեւույթների համար սկսեն պատժել, ապա դա ժողովրդավարության ոտնահարում կլինի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով պատասխանելով քաղաքացիների հարցերին։

Նշենք, որ քաղաքացին հարց էր ուղղել, թե ե՞րբ պետք է մեծ պատիժների արժանանան «դեղին մամուլի» ղեկավարները. «Նրանք տարածելով սուտ լուրեր՝ մնում են անպատիժ։ Ձեր ընտանիքին վիրավորող ծաղրանկարներով ողողված ֆեյսբուքյան օգտատերերին ե՞րբ եք պատժելու»։

Վարչապետը կեղծ լուրերը բաժանեց 2 մասի։ Մի մասը այդքան մեծ վտանգ չունեն, մյուս մասը՝ երկրի ազգային անվտանգությանն են վերաբերում։ Փաշինյանն օրինակ բերեց.

«Նաեւ մեր ընտանիքին ուղղված հայհոյանքներով եւ այլն։ Կան կեղծ լուրեր, որոնք սպառնալիք են՝ Հայաստանի ազգային անվտանգությանը, մյուս մասը՝ անձնական բնույթի վիրավորանքներ են կամ կեղծ լուրեր են։

Կա նաեւ կեղծ նամակը, որն անընդհատ շրջանառվում է։ Դեռ իրավապահ մարմինները չեն հայտնաբերել հեղինակին, կամ հայտնաբերել են հեղինակին եւ Հայաստանի տարածքից դուրս է գնտվում։ Նամակն այն մասին, իբրեւ ես գրել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Պարզ է, որ դա արվում է իբր Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալիս եւ այլն։ Այս դեպքում իրավապահները պետք է զբաղվեն»։

Անդրադառնալով ծաղրանկարներին՝ Փաշինյանն ասաց, որ ծաղրանկարը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչներից մեկն է. «Իհարկե տհաճ է, երբ հատկապես հայհոյում են ինձ կամ իմ ընտանիքի անդամներին, բայց եթե մենք այդ հայհոյանքների կամ այդ կարգի երեւույթների համար սկսենք պատժել. դա չի կարելի, դա ժողովրդավարության ոտնահարում կլինի»։

Ինչը վերաբերում է ֆեյսբուքյան «ֆեյք» կամ «ոչ ֆեյք» լինելուն, որոնք կեղծ լուրեր են տարածում, հայհոյում են, վարչապետը խորհուրդ տվեց նրանց կամ արգելափակել կամ ուղղակի չհետեւել.

«Դուք որպես օգտատերեր եւ ընթերցողներ՝ ինքներդ կարող եք որոշակի միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ ֆեյք կամ ոչ ֆեյք օգտատերերին, որոնք ձեր կարծիքով կեղծ եւ ոչ կոռեկտ լուրեր են տարածում, ապա դուք կարող եք արգելափակել այդ էջերը՝ ձեզ համար։

Եթե հանրությունը գտնում է, որ դա անթույլատրելի երեւույթ է, ապա ուղղակի ֆեյսբուքյան կարգավորումով կարող է չօգտվել այդ լրատվամիջոցներից։

Դուք ինքներդ կարող եք «պատժել» այդ լուրերի հեղինակներին։ Հայհոյում են՝ թող հայհոյեն, ինչքան ուզում են, թող հայհոյեն։ Նրանք պարտված մարդիկ են եւ որքան շատ հայհոյեն, այնքան ավելի շատ կպարտվեն»։

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

​​​​​​​

Դիտեք նաև՝

 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին