Հատկապես այն բանից հետո, երբ Կրեմլում իշխանության գլուխ եկավ Վլադիմիր Պուտինը՝ տարածում գտավ «ուրույն զարգացման» տեսությունը:Եթե կարճ բնութագրենք դրա էությունը, ապա դա այն է, որ պետությունը հրաժարվում է համընդհանուր դեմոկրատական արժեքներից, արտաքուստ պահպանում է ընտրությունների, քաղաքական-քաղաքացիական այլ ինստիտուտներ, սակայն դրանց վերահսկումով ազդարարում է դեմոկատիայի «ուրույն» «ազգային» ուղու մասին:Պուտինն, այս առումով, առաջատար է, բայց եզակի չէ, որովհետև նրա հարուստ փորձը կիրառում են Թուրքիայի վարչապետ Էրդողանը, նույնիսկ Եվրամիության անդամ Հունգարիայի ղեկավար Օրբանն, ով վերջերս հայտարարել էր, թե պետք է հրաժարվել դեմոկրատիայի արևմտյան մոդելից:
Այս ուղղությունը պայմանականորեն անվանենք «պուտինիզմ» ու ամրագերնք, որ նրա հիմքում մի քանի բաղկացուցիչներ են՝ ազգայնականությունը, կրոնը, սոցիալական պահպանողականությունը, պետական կապիտալիզմը ու վերջապես՝ տոտալ վերահսկողությունը ԶԼՄ-ների հանդեպ:Հայաստանն, իհարկե, դեմոկարատական երկիր չէ շատ չափանիշներով, բայց դժվար է նաև այն մաքուր ավտորիտար համարելը:
Ինչքանո՞վ է Հայաստանի համակարգին բնորոշ «պուտինիզմը»:
Զուտ ֆորմալ առումով՝ ազգայնականությունը կամ նժդեհականությունը գործող իշխանության պաշտոնական գաղափարախոսությունն է:
Բայց մերոնք շատ պրագմատիկ են գաղափարական լինելու համար. ընտրություն կեղծելու կամ ժողովրդին հարստահարելու համար՝ դա առանձնապես պետք չէ: Հետևաբար, մեր հանրապետականներն Նժդեհին հիշում են համագումարից-համագումար՝ շուտասելուկի պես կրկնելով նրա ստանդարտ մի քանի խոսքեր:
Եկեղեցին մեր իրականության մեջ մեծ դեր չի խաղում, բայց ծառայում է որպես պետության ենթակառույց, այսպես ասենք՝ մարմնավորում է օլիգարխիայի հոգևոր հատվածը:
Պահպանողականության մասին մեր պատկերացումները դասականության հետ որևէ աղերս չուեն ու ավելի շատ գործ ունենք ավանդապաշտության հետ:
Հայաստանում գրեթե չկան պետության մասնակցությամբ խոշոր ընկերություններ, բայց առկա են «պետական կապիտալիզմի» տարրեր, որովհետև բիզնեսը մեզանում քվոտայավորված է, կարծ ասած՝ պետությունը տարբեր ոլորտներ փայ է տալիս օլիգարխներին, հետո փայ մտնում նրանց բիզնեսում: Մեր տիպի երկրներում՝ յուրաքանչյուր օլիգարխ ժամերի ընթացքում կարող է բոմժ դառնալ, ու՝ հակառակը:
Հայաստանի ԶԼՄ-ների դաշտը շահեկան վիճակում է, որովհետև ամբողջովին չի գտնվում պետության ՙ «ձեռքի» տակ:
Մի խոսքով` «պուտինիզմի» տարրեր մեր համակարգին բնորոշ են, բայց լայցոտ դրսևորումով: Ու դա արդեն «պուտինիզմից» հրաժարվելու հույսեր ծնում է....