▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինգո Արմենիա. կերտեք կայուն ապագա Ձեր ընտանիքի համար

Ձեր աշխատանքը ընտանիքի ֆինանսական ապահովման հիմնական աղբյու՞րն է: Դուք հոգում եք ընտանիքի առօրյա ծախսե՞րը: Հիփոթեքային վա՞րկ եք մարում: Ապագայում սպասվում են երջանիկ ծախսե՞ր` երեխաների ամուսնություն, ուսման վարձի վճարում… Եթե այո, ապա ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի “ Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրություն” առաջարկը հենց Ձեզ է ուղղված: Օգտվելով դրանից, Դուք ապահովում եք Ձեր ընտանիքը տհաճ անակնկալներից:

Պրոդուկտը նախատեսված է այն սոցիալական շերտավորման համար, որի ներկայացուցիչներն արդեն զբաղեցրել են իրենց ուրույն տեղը տարբեր ոլորտներում, սակայն միևնույն ժամանակ տարատեսակ ռիսկերի են ենթարկված` բժիշկներ, դասախոսներ, քաղծառայողներ, ՏՏ մասնագետներ, ֆինանսական ոլորտի աշխատակիցներ, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց խնայողությունների մեծ մասը ներդրված են բիզնեսի մեջ: Չմոռանանք նաև սոցիալապես ամենախոցելի թիրախի` երիտասարդ ընտանիքների մասին, որոնք գուցե և ունեն կայուն եկամուտ, սակայն վստահության պակաս են զգում վաղվա օրվա հանդեպ:

ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ-ի առաջարկը սահմանում է մի շարք ապահովագրական դեպքեր, այդ թվում` դժբախտ պատահարի հետևանքով մահ կամ հաշմանդամություն, ընդ որում երեք կարգերի: Դրա հետ մեկտեղ հաշվի են առնվել նաև Հայաստանում միջին տարիքի մարդկանց մոտ լայն տարածում գտած հիվանդությունները` ինֆարկտ, ինսուլտ, քաղցկեղի տարատեսակներ:Բազային հատուցման շրջանակներում նաև հնարավոր է ստանալ ձեր յուրաքանչյուր զավակի հարսանեկան ծախսերի հատուցում՝ մինչև 1 մլն դրամ, հիփոթեքային վարկի մարման համար հատուցման ամսական չափի կրկնապատկում,ինչպես նաև յուրաքանչյուր երեխայի ուսմանվարձի հատուցում տարեկան մինչև 600 հազար դրամի չափով:

Վերոնշյալ խնդիրները ավելի խոցելի են դարձնում մարդուն ևս տիպում նոր ուղիներ փնտրել իր ընտանիքի կայունությունն ու վաղվա բարեկեցությունն ապահովելու: “Ընտանիքի ֆինանսական կայունության ապահովագրությունը” հենց այդ ուղիներից մեկն է:

Ապահովագրավճարը կազմում է տարեկան 55 հազար դրամ կամ 5 500` ամսական:Հատուցումը կազմում է 10 տարվա ընթացքում մինչև 10 մլն դրամ ամսական վճարումներով կամ մինչև 5,5 մլն դրամ միանվագ: Հատուցման վճարման կարգը ևս շատ պարզ է: Այն, մասնավորապես, կախված է ապահովագրական դեպքից:

Մանրամասներն`այստեղ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին