Երեկ Եգիպտոսի Սինայի թերակղզում ակտիվ գործող իսլամական ծայրահեղականները, Իսլամական պետության այսպես կոչված Սինայի վիլայեթից հայտարարություն են տարածել, որտեղ սպառնացել են Իսրայելին հարավային բնակավայրերի հրթիռակոծություններով: Իսլամականների թիրախում է հատկապես իսրայելական հարավային Էյլաթ քաղաքը, որը նախկինում նույնպես հրթիռակոծության էր ենթարկվել ԻՊ-ին հավատարմության երդում տված և Սինայում գործող Անսար Բայթ ալ-Մակդիս իսլամական ծայրահեղ արմատական խմբավորման կողմից: Իսլամականների հայտարարությունից հետո իսրայելական զինուժը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում երկրի հարավային բնակավայրերը հրթիռակոծությունից պաշտպանելու համար: Սա ևս մեկ ապացույց, որ ԻՊ-ը, այնուամենայնիվ, սպառնում է Իսրայելին, և պատրաստ է ակտիվ ռազմական գործողությունների գնալ, հակառակ մի շարք պնդումների, որ ԻՊ-ը չի կռվում Իսրայելի դեմ:
ԻՊ-ը սպառնում է Իսրայելին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet