▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականացնում ենք «փակիր փողոցը» ակցիան՝ ավելի լայն մասշտաբներով. Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկած երեկոյան հանրահավաքի ժամանակ, նայելով ժողովրդի բազմությանը, Նիկոլ Փաշինյանը ասել է. 

«Էսօր հաջողված օր էր, որովհետև մենք ներքաղաքական իրավիճակում բեկում մտցրեցինք և փակեցինք նրանց բերանները, ովքեր ասում էին, որ հայ ժողովուրդը տանը նստած է և համակերպված է ամեն ինչի հետ ու չի ուզում արդարություն» ու ավելացրել է՝ մենք թույլ չենք տա Հայաստանի ադրբեջանացումը, սա Հայաստանն է ու վերջ։

Փաշինյանը հիշեցրել է, որ վաղը ժամը 12.00-ին ԱԺ նիստ է լինելու, որտեղ ՀՀԿ-ն վարչապետ է դարձնելու Սերժ Սարգսյանին։ Դա թույլ չտալու համար վաղը պետք է իրականացնել «փակիր փողոցը» ակցիան՝ ավելի լայն մասշտաբներով և պիտի բլոկադայի ենթարկել ԱԺ-ին մոտեցող բոլոր մուտքերը։

«Բաղրամյան պողոտան փակված է մեր և ոստիկանների կողմից և ես ուզում եմ մենք վերլուծենք, թե ինչ ճանապարհ կա ԱԺ հասնելու։ Մեկը Բաղրամյան պողոտան է՝ երկու կողմերից, մյուսը Դեմիրճյան-Պռոշյանն է, հաջորդը Սարյան-Պռոշյա, Հալաբյան փողոցից մուտքը դեպի ձոր, Հրազդան ստադիոնից մուտքը դեպի ձոր, Կորեայի ձորից էլ մուտք կա»,-ասել է Փաշինյանն ու ավելացրել, որ այսօրվանից է պետք փողոցները փակելու գործընթացը սկսել:

Փաշինյանը կոչ արեց նաև մարզերի մեծ ու փոքր քաղաքների ու գյուղերի բնակիչներին դուրս գալ փողոց, փակել ճանապարհները, իսկ դպրոցներին կոչ արեց հայտարարել համահայաստանյան դասադուլ և գործադուլ։

 

Տեսանյութը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին