▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրականությանը չի համապատասխանում. Դավիթ Բաբայանը Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին

Իրականությունը բոլորովին այլ է,- հայտարարել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն հայտարարության, թե միակողմանիորեն դադարեցնում է ռազմական գործողությունը Ղարաբաղում։

Այս մասին գրում է  «Ռադիոլուր»-ը, որին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է հետևյալը. «Իրականությունը բոլորովին այլ է։ Վերջին 24 ժամում Ադրբեջանը երկու անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ դադարեցնում է կրակը, բայց շարունակում է իր ահաբեկչական գործողությունները։ Սա բնորոշ է Ադրբեջանին եւ սա շահարկում է։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք կառուցողական նորմալ երկխոսության եւ հակամարտության խաղաղ կարգավորման, սակայն սա չի նշանակում, որ թույլ ենք եւ չենք կարող պաշտպանել մեր անկախությունը, ազատությունն ու արժանապատվությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին