▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանցիները հիասթափված են, նրանք շտապում են հեռանալ Հայաստանից

Հետաքրքիր մի ռեպորտաժ ընկավ աչքովս, որտեղ Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկները կիսվում էին իրենց տպավորություններով հայաստանից։ Ռեպորտաժը բավականին դեպրեսիվ էր ինձ համար, որովեհտև հստակ գիտակցում էի, որ իրանցի զբոսաշրջիկների գանգատները լրիվ արդար են ու օբյեկտիվ։

Օրինակ, մի տղամարդ բողոքեց, որ Հայաստանն անտանելի թանկ է ու իրենից մեկ գիշեր հյուրանոցում մնալու համար 100 դոլար գումար են գանձում և դա անտանելի թանկ է, ուստի նա էլ երբեք Հայաստան չի գա։

Մեկ ուրիշ իրանցի, այս անգամ կին, գանգատվում էր, որ գնացել է Դալմա՝ շոփփինգի ու այնտեղ գներն այնքան բարձր են եղել, որ նա ոչինչ չի գնել և հավելեց, որ էլ չի գա Հայաստան։

Հետո խոսաց մի պարսիկ երիտասարդ, ով 5 տարի առաջ մեր Պոլիտեխնիկն էր ավարտել, ըստ էության կրկնեց նույնը՝ նշելով, որ թեև Հայաստանը գեղեցիկ ու հաճելի երկիր է, գները այստեղ չափազանց բարձր են դարձել իրանցի զբոսաշրջիկների համար ու նրա խոսքը էլ ավելի ծանրակշիռ է դարձնում այն, որ մարդը համեմատության եզր ունի. Հայաստանը՝ Հայաստանի հետ է համեմատում, պարզապես 5 տարվա կտրվածքով և ասես կարեկցելով հայերին, հավելեց, որ այստեղ բնակվողների համար, ամեն ինչ իրոք շատ թանկ է։ Բնականաբար, նա էլ նշեց, որ էլ Հայաստանում չի անցկացնի իր հանգիստը և դա ասաց առանց որևիցէ չարացվածության և նույնիսկ տխրությամբ։

Մյուս կողմից, ինձ համար հետաքրքիր բացահայտում արեցին նաև երկու այլ հարցված պարսկուհիներ, ովքեր միաբերան նշեցին, թե ինչ բարի, դրական էներգետիիկայով ու ընկերաասեր ժողովուրդ են հայերը։ Նրանք տպավորված էին այդ ջերմությունից։

Սա ինձ մոտ կոտրում է այն կարծրատիպը, որ իրանցիները Հայաստան սկսել են քիիչ գալ վատ վերաբերմունքի համար։ Փաստացի, ստացվում է, որ իրանցի տուրիստներին Հայաստան ժամանելուց հետ պահող գլխավոր գործոնը նախևառաջ Հայաստանի անտանելի թանկությունն է։ Ու իրոք, մի հատ ինքներդ դատեք, թե այդ ի՞նչ զբոսաշրջիկական պոտենցիալ ունի Հայաստանը, որ իրանցին ցանկանա համարյա Եվրոպական, կամ էլ ծովափնյա կենտրոնների գներ վճարել՝ չստանալով ոչ համապատասխան որակի սպասարկում, ոչ էլ համապատասխան որակի հանգիստ Հայաստանում։ Եթե այդքան շատ պետք է ծախսի՝ կգնա ասենք Դուբայ, կամ էլ եվրոպաաան երկրներ, կամ էլ՝ ավելի մատչելի գներով ու ավելի գրագետ զբոսաշրջությանը վերաբերող քաղաքականություն վարող Վրաստան։

Ես իրանցիներին չեմ կարող մեղադրել ինչ որ բանում, իսկ նրանց կորցնելու անթույլատրելի շռայլությունը, որ մենք ենք թույլ տալիս հետևանք է ոլորտում տիրող ագահության ու ոչ պրոֆեսիոնալիզմի, որի հետևանքով մենք զրկկում ենք մեր տնտեսությունը տասնյակ միլիոնավոր դոլար կազմող եկամուտներից, որը ստացում է զբոսաշրջիկների շնորհիվ։

Գոռ Սաղաթելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին