Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը նամակ է ուղղել Մեծ Բրիտանիայի արքայազներ Չարլզին և Հարիին` կապված վերջիններիս կողմից ապրիլի 24-ին Գալիպոլի այցելելու մասին կայացրած որոշման հետ:«Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ արքեպիսկոպոսը, նամակում հայտնելով, որ ապրիլի 24-ին հայտարարված միջոցառումները Չանաքքալեն հիշատակելու համար չեն նախապատրաստված, նշել է.
«Այս միջոցառումը վկայում է, թե ինչպես է խրախուսվում մի ժողովրդի հիշողության ոչնչացումը»: Չանաքքալեի միջոցառումներն ապրիլի 24-ին իրականացնելու փաստը մեկնաբանելով իբրև «դաժանության և ժխտողականության հաղթանակ»` Ասատուրյանը հիշեցրել է, որ դաշնակից երկրները, այդ թվում և Մեծ Բրիտանիան, 1915 թվականի դեպքերը որակել են որպես «մարդկության դեմ իրականացված հանցագործություն»:
Ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ անգամ Ուինսթոն Չերչիլն է 1915 թվականը ճանաչել որպես Ցեղասպանություն` Իրաքի Հայոց թեմի առաջնորդը գրել է. «Անգլիան խոսք էր տվել, որ Ցեղասպանության մեղավորները կպատժվեն, սակայն այժմ` 21-րդ դարում պարգևատրում է մի ազգի ոչնչացնողի»: Հիշեցնելով Հիտլերի խոսքերն այն մասին, թե «Ո՞վ է հիշում հայերի ոչնչացումը»` Ասատուրյանը եզրափակել է նամակը հետևյալով. «Ես ցանկանում եմ, որ արքայազն Չարլզը պատմությունն ու այս խոսքերը հիշի»:
Artsakhpress.am
Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը նամակ է ուղղել Մեծ Բրիտանիայի արքայազներ Չարլզին և Հարիին` կապված վերջիններիս կողմից ապրիլի 24-ին Գալիպոլի այցելելու մասին կայացրած որոշման հետ:«Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ արքեպիսկոպոսը, նամակում հայտնելով, որ ապրիլի 24-ին հայտարարված միջոցառումները Չանաքքալեն հիշատակելու համար չեն նախապատրաստված, նշել է. «Այս միջոցառումը վկայում է, թե ինչպես է խրախուսվում մի ժողովրդի հիշողության ոչնչացումը»: Չանաքքալեի միջոցառումներն ապրիլի 24-ին իրականացնելու փաստը մեկնաբանելով իբրև «դաժանության և ժխտողականության հաղթանակ»` Ասատուրյանը հիշեցրել է, որ դաշնակից երկրները, այդ թվում և Մեծ Բրիտանիան, 1915 թվականի դեպքերը որակել են որպես «մարդկության դեմ իրականացված հանցագործություն»: