▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավունք ունի ապրել իմ այն համոզմունքը, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից․ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը կարծում է, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից։

Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Արցախի ինքնիշխանության կորստի առաջին «ծիծեռնակները»…

Փաստորեն Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվի:

Հրամանագիրը հիմնավորվել է ռազմական դրությամբ…մինչդեռ ռազմական գործողությունները փաստացի դադարեցված են, խաղաղապահների ներկայության պայմաններում գրեթե բացակայում է դրանց վերսկսման վտանգն առնվազն մինչև եռակողմ հայտարարության ժամկետի ավարտը, ուստի իրավունք ունի ապրել իմ համոզմունքն այն մասին, որ Արցախում ընտրություններ չանցկացնելու պահանջը եղել է Ադրբեջանից և կապիտուլյանտ իշխանությունները հլու և հնազանդ նաև այս պահանջն են բավարարել…

Գրեթե համոզված եմ, որ մի օր էլ կիմանանք նաև այս մասին…»,- գրել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին