▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրենց ճակատագրի մասին չեն համարձակվում հարցնել Սերժ Սարգսյանին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Հայաստանի իշխանական վերնախավում քննարկվող թիվ մեկ հարցն ապագա կառավարությունն է: Կարծես վարչապետի մասով հստակեցվել է հարցը, հերթը նախարարներինն է, ովքեր իրենց ճակատագրի մասին չեն համարձակվում հարցնել Սերժ Սարգսյանին: «Կարծում եմ՝ առողջապահության եւ էներգետիկայի նախարարները կգնան, պետք է նման պաշտոններն զբաղեցնեն այնպիսի մարդիկ, ովքեր վայելում են Սերժ Սարգսյանի վստահությունը:

Նայեք՝ Արծվիկ Մինասյանից դժգոհ են, բայց որ հանեն, հո մինչեւ 2022թ․ խորհրդարանական ընտրություններն անպաշտոն չե՞ն թողնի: Հետո՝ չեմ կարծում, թե լրիվ կազմը կփոխվի, ահագին մարդիկ կմնան կաշխատեն, մի քանիսին էլ աշնանը կփոխի՝ փուլ առ փուլ, որ միշտ լարման մեջ պահի բոլորին»,- ասաց ՀՀԿ-ական մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ ամեն դեպքում դեռ որեւէ մեկը որեւէ բան չգիտի, սրանք միայն ենթադրություններ են՝ դատելով տվյալ ղեկավարի նկատմամբ վերաբերմունքից, ընդհանուր քննարկումներից եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին