Այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հարցերի պատասխանելու, նշեց, որ եկել է ժամանակը, երբ ինքը պատրաստ է պատասխանելու բոլոր հարցերին.
«Իրոք եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Ելնելով սրանից ես դիմել եմ հանձնաժողովին, իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո: Բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, եւ ինչպես հայտնի է արտակարգ դրությունն էլ երկարացվեց:
Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, քանի որ հարցն այնքան կարևոր է, որ ոտքի վրա 1-2 պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ էլ հանրությանը:
Ես խոստանում եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Որպեսզի փոքր ինչ իրավիճակը հարթեմ, մի քանի րոպե հետո իմ գրասենյակը կտարածի հայտարարություն»,-ընդգծեց Սերժ Սարգսյանն ու հեռացավ:
Դիտեք նաև՝