▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսկ կա՞ մեկը, ով ավելի Մահաթմա է, քան Գանդին

Ախր, Շուշան Պետրոսյան, դու ի՞նչ գործ ունեիր դեպուտատ դառնալու հետ: Արդյոք այդքան խաթարվել է քաղաքական, մշակութային, սոցիալական արժեհամակարգը, որ նույնիսկ արվեստի ոլորտի չբավարարման կամ գերբավարարման դեֆիցիտն ու պրոֆիցիտը նետում եք հայաստանյան քաղաքական դաշտի անդաստանները:

Իսկ կա՞ մեկը, ով ավելի Մահաթմա է, քան Գանդին. ուրեմն հարկ չկա հայկական սատյագրախայի ռահվիրայի դեր ստանձնել, մանավանդ, որ Գանդի դուրս չի գա:

Հարգելի պատգամավորուհուն կարելի է հիշեցնել, որ այդ բերետավոր զանգվածի արարքը ոչ թե պետք է գնահատել հասարակական պրոցեսներից դուրս և տալ դրան սիրո արտահայտման սեփական բանաձևեր, այլ դիտարկել որպես հասարակական կարգի պահպանման համար ծառայություն իրականացնող ոստիկանի արարք. այսպես դիտարկեք, և կտեսնեք «թե դրա մեջ ինչ կա», հարգարժան:

Իսկ հայրենասեր լինելը, բարեգործություններ անելը, ոչ ոք չի ժխտում, որ շատ լավ բաներ են, բայց չի նշանակում, որ աղբյուր սարքողը կարող է թքել նաև դրա մեջ: Բայց, ամեն դեպքում, կանացի սոլիդարությունն իրեն ուշացնել չտվեց, կին պատգամավորներից մեկը սկսեց թվարկել նրա արած բարի գործերը: Լավ կլիներ, որ այդ սոլիդարությունը նույնպիսի ջերմեռանդությամբ սպրդեր ձեր սրտերն ու երևակվեր այդ քաղաքացիների օրինական պահանջների բարձրաձայնման մեջ:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին